Լրահոս

28.09.2010 12:09


Արցախում ձախողվել է Արմենչիկի համերգը

Արցախում ձախողվել է Արմենչիկի համերգը

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում նախատեսվում էր Արմեն Գոնդրաչյանի (Արմենչիկի) համերգը: Համերգը չի կայացել մի պարզ պատճառով' 12 հազար տոմսից վաճառվել էր ընդամենը 500 տոմս' յուրաքանչյուրը 3500 դրամ արժողությամբ:

Երգիչն ինքն էր ցանկություն հայտնել Արցախում բարեգործական համերգ տալ: Բարեգործական այնքանով, որ Արմենչիկը չէր նախատեսում հոնարար ստանալ, տոմսերի վաճառքից ստացված ամբողջ գումարը պետք է ծածկեր տեխնիկայի վարձակալությունը:

Ոչ պաշտոնական տվյալներով, նմանատիպ դեպքերում տեխնիկան բերվում է Հայաստանից, քանզի տեղի կազմակերպիչները նմանատիպ հզոր տեխնիկա չունեն: Մարզադաշտում տեխնիկայի 3 ժամվա աշխատանքի գինն արժե 20 հազար դոլար:

-Ինչո՞ւ տոմսերը չգնվեցին: Արդյո՞ք մարդկանց երաժշտական առաջնահերթություններն են փոխվել, թե՞ տոմսերն էին թանկ,- գրում է «artsakhnews.am»-ը։

 

Այս խորագրի վերջին նյութերը