Լրահոս

28.09.2010 13:21


Աշխատանքային խումբ Օմբուդսմանի գլխավորությամբ

ՀՀ Նախագահ  Սերժ Սարգսյանի առաջարկով' «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով, կազմավորվում է աշխատանքային խումբ:

Կարևորելով այդ ոլորտի փորձագետների մասնակցությունը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը խնդրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Արտակ Դավթյանին,  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, Հանրային հեռուստատեսության տնօրեն Գագիկ Բունիաթյանին և Հանրային խորհրդի նախագահ  Վազգեն Մանուկյանին' առաջարկել իրենց կողմից ներկայացուցիչ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի

Տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը