Ամերիկայում գտնվող Սերժ Սարգսյանը «Քարնեգի» հիմնադրամում հանդիպում է ունեցել և պատասխանել մի քանի հարցերի։
Հարցերից մեկը վերաբերել է Հայաստանի ապագա առաջնորդին։
«Ես, իրոք, կարող եմ կանխատեսել, թե ով կարող է լինել Հայաստանի ապագա առաջնորդը, բայց վախենամ՝ եթե հայտարարեմ, ապա այդ մարդը դժոխային օրեր կունենա մինչև առաջնորդ դառնալը: Երկրորդ՝ վախենամ, որ այդ մարդը հիմա ճիշտ չգնահատի իմ կանխատեսումը»,– ասել է ՀՀԿ ղեկավարը։
Նկատենք, որ հերթական անգամ Սարգսյանն անկեղծ չի եղել իր խոսքում։
Բանն այն է, որ նա իրականում Հայաստանի ապագա առաջնորդին չի տեսնում («առաջնորդների ժամանակներն անցել են»)։ Ավելի ճիշտ՝ տեսնում է ինքն իրեն, բայց ոչ թե ֆորմալ առաջնորդի, այլ ստվերային «գենսեկի» դերում (այլ հարց է՝ կստացվի՞ դա, թե՞ ոչ)։
Ս. Սարգսյանի կողմից առաջարկվող նոր Սահմանադրության համաձայն՝ պետության գլխի, այսինքն՝ Հայաստանի առաջնորդի դերը վերապահված է նշանակովի նախագահին։ Իրականում, սակայն, նախագահը մեխի գլխի դեր է ունենալու։ Ֆորմալ առումով հենց այդպիսի՛ «առաջնորդ» է պատկերացնում Սարգսյանը Հայաստանի համար, որպեսզի ինքը կարողանա կեղծված ընտրությունների արդյունքում խորհրդարանական կայուն մեծամասնություն ձևավորել և շարունակել այսօրվա կործանարար քաղաքականությունն ու մի բան էլ կատարելագործել այն։
Իսկ այն, որ նա հայտարարել է, թե վախենում է Հայաստանի ապագա առաջնորդի անունը տալ, ձևական բան է։ Նոր Սահմանադրությունն առաջնորդ չի նախատեսում։ Նախատեսում է քաոս պետական կառավարման համակարգում և այդ քաոսից ֆինանսատնտեսական օգուտներ ակնկալող «գենսեկ», որին ոչ մի կերպ առաջնորդ չես համարի։
Ի դեպ, Սարգսյանը չի էլ ուզում, որ իրեն առաջնորդ համարեն, քանզի շատ իրատես մարդ է և հասկանում է, որ դա անհնար բան է։ Այդ իսկ պատճառով էլ վերացնում է ընտրովի նախագահի ինստիտուտը, որպեսզի կարողանա խուսափել իրական առաջնորդների ի հայտ գալուց, քանզի ցանկացած ընտրովի առաջնորդ չի կարող չանդրադառնալ 2008-ից հետո Հայաստանում տեղի ունեցածին։
Ով է նա, ով է նա, ով է նա

Կորյուն Մանուկյան