Հարցազրույց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ տնօրեն Թևան Պողոսյանի հետ
-Վերջերս քաղաքական դաշտում դադար է նկատվում։ Կարծես ոչինչ չի փոխվել, սակայն հասարակությունը ևս պասիվ է։ Ինչպե՞ս կբնութագրեիք այս իրավիճակը։
-Երկիրն անցել է ընտրությունների գլխավոր փուլերի շրջանակից։ Երեք ու կես տարի ունենք մինչև հաջորդ ընտրությունները, և հիմա լավագույն ժամանակն է փորձելու զարգացնել երկիրն իրական բարեփոխումներով։ Այդ իմաստով գալիս է հանդարտության զգացմունքը։ Եթե թվում է, որ գործընթացներ չկան, չի նշանակում, որ ամեն ինչ հանդարտ է։ Բնականաբար, այսօրվա դրությամբ ձևավորվում են մարդկանց յուրահատուկ ճամբարներ. ամեն մարդ փորձում է իր գործն առաջ տանել, պետական ինստիտուտներն ունեն իրենց պարտավորություններն ու խնդիրները, իրենց իմացածի չափով են դա անում և վստահաբար գնում են իրենց ունակությունների շրջանակներում, իսկ մնացածն իր հունով է գնում։ Մոտ երեք տարի Հայաստանն այս տեմպով է փորձելու զարգանալ, և որքան կօգտագործենք այս հանգիստ ժամանակը դեպի բարեփոխումներ, այնքան ավելի լավ։
-Հաշվի առնելով նույնիսկ հայ-թուրքակա՞ն հարաբերությունները։
-Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դառնան մեզ համար ընկալելի գործընթաց և հարաբերությունների կարգավորում հարևանների հետ։ Այսօրվա դրությամբ անցել են ինչ-որ փուլեր։ Կլինեն նոր փուլեր՝ կապված այն բանի հետ, թե ինչպես կանցնի վավերացումը, ինչպես կընթանան բանակցությունները։ Այդ գործընթացները պետք է լինեն այնպես, ինչպես մենք պետք է բանակցենք մեր այլ գործընկերների կամ հարևանների հետ։ Բնականաբար, հաշվի առնելով, որ Թուրքիան շատ ավելի յուրահատուկ խնդիր է մեր հասարակության մեջ (ինչպես իր ընկալումների բացասական իմաստով, այնպես էլ հարևան լինելու առումով) և պատմական փորձը, մենք պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, փորձենք սովորել Թուրքիայի հետ ապրել ինչպես հարևան և այլն։ Այդ ամենը լինելու է, ժամանակ առ ժամանակ աժիոտաժ ևս լինելու է, սակայն ինձ չի թվում, որ այս 3 տարվա մեջ մեծագույն փոփոխություններ կլինեն։
-Հիմա կարծես երկու բևեռ կա ընդդիմադիր դաշտում։ ՀՅԴ-ի շուրջ համախմբված բևեռը մեղադրում է ՀԱԿ-ին, որ նրանք հստակ «ո՛չ» չեն ասում արձանագրություններին, իսկ ՀԱԿ-ի շուրջ համախմբվածներն ասում են, որ ՀՅԴ-ն իսկական ընդդիմություն չէ, քանի որ նախագահի հրաժարական չի պահանջում։ Այս իրավիճակում այսօր ո՞ւմ եք տեսնում որպես ընդդիմություն։
-Դա ընդհանուր հայկական ընդդիմության խնդիրն է։ 1991-ին և 1998-ին ևս ընդդիմադիր ուժերը մեղադրում էին միմյանց։ Մինչև հիմա հիշում եմ այն լավագույն բառերը, որ 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ եթե ընդդիմությունը չմիանա և հանդես չգա մեկ թեկնածուով, երբևէ չի հաղթի։ Դա եղել է բոլոր ժամանակներում։ Երբ ընդդիմությունը չի կարողացել միանալ և մեկ թեկնածուով հանդես գալ, նույնն է եղել։ Աշխարհում այդպես է. բոլոր ընդդիմություններն էլ փորձում են ասել՝ ես ավելի լավ ընդդիմություն եմ, քան ուրիշները։
-Ի վերջո, Դուք այսօր ո՞ւմ եք տեսնում որպես ընդդիմադիր ուժ և տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։
-Տարբեր հարցերի շուրջ կլինեն տարբեր ընդդիմություններ։ Այսօրվա դրությամբ «Հայ ազգային կոնգրեսն» այն իրական ընդդիմադիրն է, որ խնդիր է դնում, որ ինքն այլ ձևով է տեսնում Հայաստանի զարգացումը։ Սակայն եկեք չմոռանանք, որ «Ժառանգությունն» էլ է ընդդիմադիր ուժ։ Կապ չունի, թե ում շուրջ է այսօր համախմբված «Ժառանգությունը». ես մեծ հարգանք ունեմ այդ կուսակցության նկատմամբ։
-Ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս կարգավորմանը Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ ։
-Կողմ եմ։ Գործընթացը պետք է լինի, պետք է սովորել հարևանների հետ աշխատել, և որքան կարողանանք հզոր բանակցողներ ունենալ, որպեսզի բոլոր բանակցություններում կարողանանք առավել հայանպաստ խնդիրներ լուծել, այնքան ավելի լավ։ Մի բանի եմ դեմ՝ ոչինչ չանել և միայն պահանջելը ոչնչի չի բերի։ Ճանապարհը հարթում է նա, ով գնում է։ Այսօրվա դրությամբ՝ լավ, թե վատ, գործընթաց է սկսվել և պետք է կարողանալ այդ գործընթացով մինչև վերջ գնալ ճիշտ քայլերով։
-Արձանագրություններին նո՞ւյնպես կողմ եք։
-Արձանագրություններն արդեն ստորագրված են։ Կողմ եմ, դեմ եմ, կարևոր չէ։ Պետք է մտածել, թե արձանագրություններից ինչքան կարելի է օգտվել։ Դրա մասին եկեք մտածենք և ամեն օր աշխատենք այդ ուղղությամբ։
-Ձեր կարծիքով արձանագրություններն այդ հնարավորությունը տալի՞ս են։
-Այո՛, շատ։ Նույն արձանագրություններից Թուրքիան այսօր փորձում է քաղել մաքսիմալը, իսկ Հայաստանը պետք է փորձի քամել իր մաքսիմալը։ Այսօրվա դրությամբ Թուրքիան արձանագրությունները ծալել, դրել է մի կողմ և այլ երկրների հետ իր շահերի մասին է բանակցում։ Հայաստանն ինչքա՞ն է այլ երկրների հետ բանակցում իր շահերի մասին։
-Այո՛, եթե երկիրը ստորագրել է, պետք է տեր լինի իր խոսքին։ Պետք է բոլորս համախմբվենք, որ կարողանանք գնալ դեպի մեր շահերի մաքսիմալ բավարարում։
-Ընդհանուր առմամբ, ներքին և արտաքին ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։
-Ներքին կյանքը երևի այսպես կգնա. պետք է անպայման մտածել, որ տնտեսությունը չվատանա։ Այդ իմաստով 2010-ը ծանր տարի է լինելու։ Արտաքին քաղաքականության մեջ պետք է զգուշավոր ուշադրությամբ ընթանալ և փորձել հայ-թուրքական հարաբերություններում նորմալացումը մինչև վերջ տանել, եվրոինտեգրման գործընթացում քայլերը մինչև վերջ անել։ Ղարաբաղյան հարցում ոչ մի առաջընթաց չեմ տեսնում, և չեմ էլ մտածում, որ տեղի կունենա մոտ ժամանակներս, այնպես որ այդ իմաստով արդեն պետք է մտածել Հայաստանի շահերն առաջ տանելու մասին։
Թևան Պողոսյան

-Արձանագրությունների վավերացումը, փաստորեն, ճի՞շտ եք համարում։
-Այո՛, եթե երկիրը ստորագրել է, պետք է տեր լինի իր խոսքին։ Պետք է բոլորս համախմբվենք, որ կարողանանք գնալ դեպի մեր շահերի մաքսիմալ բավարարում։
-Ընդհանուր առմամբ, ներքին և արտաքին ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։
-Ներքին կյանքը երևի այսպես կգնա. պետք է անպայման մտածել, որ տնտեսությունը չվատանա։ Այդ իմաստով 2010-ը ծանր տարի է լինելու։ Արտաքին քաղաքականության մեջ պետք է զգուշավոր ուշադրությամբ ընթանալ և փորձել հայ-թուրքական հարաբերություններում նորմալացումը մինչև վերջ տանել, եվրոինտեգրման գործընթացում քայլերը մինչև վերջ անել։ Ղարաբաղյան հարցում ոչ մի առաջընթաց չեմ տեսնում, և չեմ էլ մտածում, որ տեղի կունենա մոտ ժամանակներս, այնպես որ այդ իմաստով արդեն պետք է մտածել Հայաստանի շահերն առաջ տանելու մասին։
Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը