Վ. Հովհաննիյան. «Ի՞նչ է արել իշխող կուսակցությունը ժողովրդի ձայները շահելու համար: Ոչի՛նչ»
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստացվելիք քվեների քանակության վերաբերյալ քաղաքական մեծամասնության կանխատեսումները ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին մտահոգում են։
-Քաղաքական ուժը, որը 100%-ով վստահ է, որ ինքը պետք է հաղթի, պետք է դրա համար ունենա առնվազն երկու հենակետ: Մեկը' նա պետք է վստահ լինի, որ ինքնայնքան լավ է աշխատել, այնքան երջանկություն, հաց ու կարագ է հասցրել սեփական ժողովրդին, այնպիսի տնտեսական վերելք է ապահովել, այնպիսի նվաճումներ՝ միջազգային ասպարեզում, այնպիսի երջանիկ մանկություն է (ինչպես ասենք' ընկեր Ստալինը) տվել մեր պատանի սերնդին, որ վստահաբար' 100%-ով կընտրվի։ Երկրորդը՝ եթե նա վստահ է, որ կեղծելու է։ Ուրիշ տարբերակ չկա,-ՄԱԱ-ում ասել է Վ. Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ եթե քաղաքական ուժն իսկապես իր հույսը կապում է ժողովրդի ձայնի վրա և անկեղծ, առանց փողի, առանց ընտրակաշառքի, առանց ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման, առանց վախեցնելու է ուզում ստանալ ժողովրդի ձայնը և չի պատրաստվում կեղծել, ուրեմն մնում է առաջինը՝ նա պետք է վստահ լինի, որ ժողովրդի համար շատ լավ բան է արել։
-Կարծում եմ, որ այսօրվա կոալիցիայից և ո՛չ մի քաղաքական ուժ նման հաստատող պնդում, նման վստահություն չի կարող ունենալ, որովհետև մենք տեսնում ենք՝ ինչպես է ապրում ժողովուրդը,-նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:-Այդ ի՞նչ է արել իշխող կուսակցությունը ժողովրդի ձայները շահելու համար: Ոչի՛նչ:
Վ. Հովհաննիսյանը համոզված է նաև, որ եթե մենք ևս 1-2 անգամ չհաջողենք անցկացնել նորմալ, մարդավայել, միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընտրություններ, ապա Հայաստանը կանցնի մի սահման, որից հետո երկիրը վերադարձնել բացառապես ռեֆորմիստական ճանապարհով շատ դժվար կլինի։
Վ. Հովհաննիյան. «Ի՞նչ է արել իշխող կուսակցությունը ժողովրդի ձայները շահելու համար: Ոչի՛նչ»
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստացվելիք քվեների քանակության վերաբերյալ քաղաքական մեծամասնության կանխատեսումները ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին մտահոգում են։
-Քաղաքական ուժը, որը 100%-ով վստահ է, որ ինքը պետք է հաղթի, պետք է դրա համար ունենա առնվազն երկու հենակետ: Մեկը' նա պետք է վստահ լինի, որ ինքն այնքան լավ է աշխատել, այնքան երջանկություն, հաց ու կարագ է հասցրել սեփական ժողովրդին, այնպիսի տնտեսական վերելք է ապահովել, այնպիսի նվաճումներ՝ միջազգային ասպարեզում, այնպիսի երջանիկ մանկություն է (ինչպես ասենք' ընկեր Ստալինը) տվել մեր պատանի սերնդին, որ վստահաբար' 100%-ով կընտրվի։ Երկրորդը՝ եթե նա վստահ է, որ կեղծելու է։ Ուրիշ տարբերակ չկա,-ՄԱԱ-ում ասել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am