Լրահոս

28.09.2010 14:30


ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ քննարկվում են Հայաստանում հեռարձակման թվային համակարգին անցման խնդիրները

Հայաստանում հեռարձակման թվային համակարգին անցման օրենսդրական և կարգավորման խնդիրները, ինչպես նաև միջազգային փորձը կլինեն ԵԱՀԿ նախաձեռնած քննարկման առանցքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Երևանում:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Ազգային ժողովի, պետական մարմինների, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաև ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների  ներկայացուցիչներ:

Մասնակիցները կքննարկեն Հայաստանում հեռարձակման թվայնացման գործընթացը, կարգավորման դաշտը և միջազգային փորձը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով: Սեմինարի բանախոսներն են' Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների խորհրդի' միջազգային հարցերի և ԶԼՄ-ների ոլորտում եվրոպական քաղաքականության գծով խորհրդական,  Եվրոպայի խորհրդի' ԶԼՄ-ների և հեռահաղորդակցական նոր ծառայությունների հարցերով ղեկավար հանձնախմբի փոխնախագահ Անդրիս Մելլակաուլսը:

Այս խորագրի վերջին նյութերը