Մեկնաբանություն

06.10.2015 21:50


Նիկոլի ու մյուսների բախտը բացվեց

Նիկոլի ու մյուսների բախտը բացվեց

Ռոբերտ Քոչարյանը խիստ բացասական գնահատական է տվել սահմանադրական փոփոխություններին։ Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ, անդրադառնալով հնարավոր քաղաքական զարգացումներին, մասնավորապես, նշել է. «Եթե Ռոբերտ Քոչարյանն իրոք վերստին ձգտի ստանձնել երկրի ղեկավարի դիրքը, ապա Սահմանադրության փոփոխման և Հանրապետության Նախագահի ինստիտուտի թուլացման պարագան մեծ նշանակություն չեն ունենա: Նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել ստանալ ժողովրդի քվեն և ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նույնիսկ կտրուկ բացասական վերաբերմունք ունեցող գործիչները հրապարակայնորեն արձանագրում են այն հանգամանքը, որ ընտրություններին նրա մասնակցությունն ամբողջովին կփոխի ներքաղաքական դասավորությունը»։

Սա շատ լավ լուր է նախ և առաջ հաճախորդաց բանակի համար, քանզի Բաղրամյան 26ում նրանց գինը հիմա կտրուկ կբարձրանա։ Խառը ժամանակներում դիշովկեքի պահանջարկը կտրուկ աճում է, գինն էլ՝ հետը։

Նիկոլի շանսը

«Թունդ ընդդիմադիրները» կարող են ծափ զարկել ու պար գալ, քանզի Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին նույնացնելու, վերջին յոթ տարիներին արձանագրված սարսափելի արտագաղթը նաև Քոչարյանի կառավարման շրջանի վրա պրոյեկտելու և երկրորդ նախագահի կառավարման օրոք գրանցված դրական արդյունքները սևացնելու գործը լավ կվարձատրվի։ Հնարավոր է՝ նաև պատգամավորական մանդատ տրվի։

Առաջին «ծիծեռնակը», ավելի ճիշտ՝ «կաչաղակը», արդեն ի հայտ եկավ։ Ներտեսակային պայքարը հաղթելու և թիվ մեկ հաճախորդ դառնալու հայտը կրկին ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ–ում ելույթ ունենալով դրամավարկային քաղաքականության թեմայով՝ նա, ժանրի կանոնների համաձայն, սկզբում քննադատեց իշխանություններին (Սաշիկի անուն տալը հիմա նորաձև է և խրախուսվում է Բ26–ից, քանզի դրա միջոցով շրջանցվում է տնտեսության թալանն իրականացնող իրական «Սաշիկի» թեման), բայց հետո անցավ բուն գործին՝ հայտարարելով, թե բա՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք տեղի ունեցած տնտեսական երկնիշ աճը զուտ այն պատճառով է եղել, որ դրսից մասնավոր տրանսֆերտներն են շատ եղել, քանզի դրսում աշխատող մեր հայրենակիցների գործերն են լավ եղել։

Ուշադրությո՛ւն դարձրեք. Նիկոլը «թունդ բառապաշարով» կրկնում է «Գեբելսյան» քարոզչամեքենայի այն բլեֆ թեզը, թե, իբր, Սարգսյանի օրոք տնտեսական վիճակը վատացել է, աղքատությունն աճել է, և սպառման ծավալները կրճատվել են, քանզի դրսում է վիճակը վատացել։ Սա «Սերժն ի՞նչ մեղք ունի ...» հեքիաթի շրջանակներում տարածվող «մուտիլովկաներից» է։

Տվյալ դեպքում մենք գործ ունենք «մուտիլովկայի» «երկուսը մեկում» տարբերակի հետ, այսինքն՝ միանգամից երկու կեղծ թեզ է դրվում շրջանառության մեջ՝ հա՛մ ասվում է, որ Քոչարյանի օրոք գրանցված դրական ցուցանիշները բացարձակապես կապ չունեն նրա հետ, հա՛մ անուղղակի հայտարարվում է, որ ներկա խնդիրների մեղավորը ոչ թե Սերժ Սարգսյանի վարած նեոբոլշևիկյան քաղաքականությունն է, այլ դրսում տիրող վատ վիճակը (այս թեզի շրջանակներում «արևմտամետները» երբեմն պահանջում են Պուտինի հրաժարականը)։

Ահա այս լկտի ստերի միջոցով Նիկոլն, իբր, քննադատում է այսօրվա իշխանություններին։

Իսկ լկտի սուտ և գեղամյանություն են Նիկոլի ասածներն այն պարզ պատճառով, որ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունը կտրուկ տարբերվում է Սարգսյանի վարածից։

Այո՛, այն ժամանակ կար բարենպաստ արտաքին ազդեցություն, բայց ոմանք «մոռանում» են, որ այն ֆինանսական հոսքերը, որոնք կրճատվել են 2008–ից արձանագրված միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, փոխհատուցվել են այս իշխանությունների վերցրած երեք միլիարդ դոլարից ավելի վարկերով։ Այսինքն՝ զուտ փողի քանակի առումով 2008–ից հետո դրսից ավելի շատ փող է մտել Հայաստան, քան երկնիշ աճի տարիներին արձանագրված փողի արտաքին հոսքն էր, բայց, արի ու տես, որ մենք տնտեսական անկումներ ենք գրանցել ու մինչև հիմա չենք կարողանում դոլարային հաշվարկով վերադառնալ 2008–ի ՀՆԱ–ի մակարդակին։ Ասել է թե՝ Նիկոլի շուրթերով իշխանությունների հնչեցրած այն միտքը, թե Քոչարյանի ժամանակ տնտեսությունն աճում էր, քանի որ դրսից շատ փող էր մտնում Հայաստան, պղպջակի պես պայթում է, երբ համադրում ենք այն ժամանակվա տրանսֆերտների քանակն ու հիմիկվա վարկային ծավալները։

Սերժի կառավարման տարիներին փող մտել է Հայաստան, բայց թալանվել է, փոշիացվել է «բարեշրջումների» քողի տակ։ Ահա այդ պատճառով էլ ՀՀ քաղաքացիները չեն զգացել դրսից եկած փողերի դրական ազդեցությունը, բայց իմացել են, որ մտել են վարկերի տակ։

Բացի այդ, ներքին տնտեսական քաղաքականությունը 2008–ից հետո նույնպես կտրուկ փոխվել է։ Որդեգրվել է «Այո՛ թալանին» կարգախոսն, ու անցել են գործի՝ անգամ ասֆալտի վրա կարմիր ներկ լցնելու միջոցով մարդկանց քամելու քաղաքականություն վարելով։ Նման բան Քոչարյանի նախագահության շրջանում չկար։ Չկար նաև փոքր ու միջին բիզնեսին խեղդելու քաղաքականություն։ Շատ ուրիշ բասացական բաներ էլ չկային։

Իհա՛րկե, Քոչարյանի ժամանակ կային նաև կոպիտ սխալներ, որոնցից կարելի է առանձնացնել հատկապես կադրայինը և քաղաքական–գաղափարական ոլորտն անուշադրության մատնելը։ Ինչևէ։

Նիկոլն անդրադարձել է նաև դրսից փող ուղարկելու թեմային արտագաղթի համատեքստում։ Ըստ նրա՝ իշխանություններն այնպես են անում, որ մարդիկ գնան, երկրից դուրս աշխատեն և դրսից փող ուղարկեն, որպեսզի մենք տնտեսություն ունենանք ու կարողանանք բյուջե հավաքել։ Այսինքն՝ խրախուսում են արտագաղթը։ Նրա ասածները ճիշտ կլինեին, եթե նա արտագաղթի հետ կապված՝ չնույնացներ Սարգսյանին ու Քոչարյանին։

Իշխանական քարոզչամեքենային կցված Նիկոլն ասում է, որ Սարգսյանն էլ, Քոչարյանն էլ խրախուսել են արտագաղթը, որպեսզի դրսից փող ստանան, բայց դա սուտ է։

Բանն այն է, որ Քոչարյանի կառավարման շրջանում ներգաղթ է արձանագրվել։ Այսինքն՝ նրան հաջողվել է նախ կանգնեցնել արտագաղթը, ապա նպաստել մարդկանց տեղաշարժի դրական սալդոյին։ Սա փաստ է, որը չի կարող հերքել որևէ մեկը, բայց Նիկոլի ու նրա տերերի համար կարևորը փաստը չէ. կարևորը ԱԺ ամբիոնից ու այլ տեղերից Սերժի օգտին աշխատելն է։ Մեկ էլ տեսար՝ թույլ տվեցին կրկին մանդատ ստանալ։

Սպասենք մյուս հաճախորդների դրսևորումներին։ Ու ինչքան շատ խոսեն սրանք, այնքան Քոչարյանի համար ավելի լավ։ Դե՛, ձե՛զ տեսնենք, դհոլնե՛ր։

Ի դեպ, նախապես զգուշացնում ենք, որ «սատկացնելու ենք» բոլոր հաճախորդներին այնպես, որ շունը ձեռքներից հաց չվերցնի։ Քոչարյանին քննադատելով՝ իշխանություններից փող փախցնելը քթներիցդ ենք բերելու։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը