Մեկնաբանություն

08.10.2015 11:20


Ռոբերտ Քոչարյանի «այո»–ն և «ոչ»–ը

Ռոբերտ Քոչարյանի «այո»–ն և «ոչ»–ը

Ռոբերտ Քոչարյանի գնահատականը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ և նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը տվեցին երկու կարևոր հարցերի պատասխան։

Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանը «ոչ» է ասում սահմանադրական փոփոխություններին՝ միևնույն ժամանակ տարանջատվելով, այսպես կոչված, «Ո՛չ»–ի ճակատից։ Մինչդեռ իշխանական քարոզչամեքենան անընդհատ տարածում էր այն թեզը, թե, իբր, ձևավորված «Ո՛չ»–ի ճակատի հետևում ՀՀ երկրորդ նախագահն է կանգնած։

Բոլոր լուրջ մարդիկ հասկանում էին, որ այդ թեզն ընդամենը իշխանական քարոզչամեքենայի նետած հերթական «մուտիլովկաներից» է, քանզի պարզ էր, որ Քոչարյանը չէր կարող համագործակցել այն «խառա–խուռա» ուժերի (Սերժի «ֆեյք» Պարույր, «100–ամյակը ռեժիմի հետ և ռեժիմի տակ» կարգախոսով առաջնորդվողներ, «1in.am»–ի արտահաստիքային թղթակից Արամ Զավենի Սարգսյան և այլք) ու վաղուց «խուրդված» դեմքերի հետ, որոնք այսօր «ոչ» են խաղում, սակայն իրականում լրիվ այլ դաշտում են գտնվում։

Անշո՛ւշտ, «Ո՛չ»–ի ճակատում կամ ավելի ճիշտ՝ ճակատներում, կան նորմալ սուբյեկտներ և ազնիվ քաղաքացիներ, ովքեր իրական փոփոխություններ են ուզում և դեմ են «սահմանադարական» հեղաշրջմանը (այս առումով հատկապես կուզենայինք դրականորեն առանձնացնել «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամներին, պայքարի ելած ակտիվ երիտասարդներին, փաստաբաններին և այլոց), սակայն ընդհանուր առմամբ պատկերն այնպիսին է, որ «էն գլխից» էլ բացառվում էր Քոչարյանի աջակցությունը դրա ձևավորմանը։ Եվ պարզապես ծիծաղելի են այն «թունդ ընդդիմադիրների» բոցաշունչ հայտարարությունները, թե իրենք Քոչարյանի հետ չեն համագործակցի։ Դա հիշեցնում է այն ծեր ու թառամած «պուտանկեքի» վարքագիծը, ովքեր նետվում են տղամարդկանց վրա՝ պահանջելով կենակցում, ու երբ հասկանալի պատճառներով մերժում են ստանում, գոռում են, թե իրենք, միևնույն է, չէին տրվելու, քանզի բարոյական են։

Ինչ վերաբերում է «այո»–ին, ապա Քոչարյանն «այո» ասաց ներքին կյանքի, քաղաքական համակարգի և սոցիալ–տնտեսական գործող հարաբերությունների փոփոխություններին՝ Վիկտոր Սողոմոնյանի շուրթերով հայտարարելով, որ կարող է 2017–ին գլխավորել ցուցակ և ստանալով ժողովրդի քվեն՝ դառնալ երկրի փաստացի ղեկավարը։

«Եթե Ռոբերտ Քոչարյանն իրոք վերստին ձգտի ստանձնել երկրի ղեկավարի դիրքը, ապա Սահմանադրության փոփոխման և Հանրապետության Նախագահի ինստիտուտի թուլացման պարագան մեծ նշանակություն չեն ունենա: Նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել ստանալ ժողովրդի քվեն և ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նույնիսկ կտրուկ բացասական վերաբերմունք ունեցող գործիչները հրապարակայնորեն արձանագրում են այն հանգամանքը, որ ընտրություններին նրա մասնակցությունը ամբողջովին կփոխի ներքաղաքական դասավորությունը»,– մասնավորապես հայտարարել է Վ. Սողոմոնյանը:

Այդպիսով պայթեց նաև այն մյուս փուչիկը, որը կրկին փչվել էր իշխանական քարոզչամեքենայի կողմից։

Բանն այն է, որ երկար ժամանակ տարածվում էր, թե, իբր, սահմանադրական փոփոխությունները փակում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձի և իշխանության գալու ճանապարհները, քանզի նա միայն նախագահական ընտրությունների միջոցով է նման հնարավորություն տեսնում։

Քոչարյանն իր հարցազրույցով նախ ցույց տվեց, որ սահմանադրական փոփոխություններին դեմ է բացառապես պետական շահի տեսանկյունից, այլ ոչ թե իր վերադարձի։

Ինչ վերաբերում է մեծ քաղաքականություն վերադառնալ–չվերադառնալու թեմային, ապա, Վիկտոր Սողոմոնյանի պարզաբանմամբ, վերջ դրվեց նաև այդ խոսակցությանը։

Քոչարյանը հասկացրեց, որ անգամ եթե սահմանադրական փոփոխությունն անցնի, ապա դա իրեն որևէ ձևով չի խանգարելու ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին ու իշխանության գալ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ ՀՀԿ–ական որոշ օդիոզ դեմքեր «փչացած պատեֆոնի» պես կրկնում են, թե Ռոբերտ Քոչարյանը թիմ չունի։ Սերժ Սարգսյանը նրանց միջոցով ուզում է ասել, թե, իբր, ինքը թիմ ունի։

Եթե «քաղաքական թիմ» կոչվածը հարյուր տիրոջ ծառա «ոհմակն» է կամ հաճախորդաց բանակը, ապա, այո՛, Քոչարյանը նման թիմ չունի։

Քոչարյանը չունի թիմ, որը մի քանի տարի առաջ պահանջում էր իր հրաժարականը, իսկ հիմա լպստում է «հրաժարեցվողի» կոշիկները։

Քոչարյանը չունի թիմ, որի անդամներից ոմանք մի ժամանակ խայտառակ որակումներ էին տալիս իրար (դատարկ դհոլ, իդիոտ, թալանչի, ամենավարկաբեկված մարդ և այլն), բայց հիմա դարձել են հլու–հնազանդ կամակատարներ և քաղաքական դիակներ։

Իսկ թե ինչպիսի քաղաքական թիմ ունի Ռոբերտ Քոչարյանը, կյանքը ցույց կտա։ Շատ չի մնացել։ 2017–ը սարերի հետևում չէ։

Այս խորագրի վերջին նյութերը