Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ո՞վ կփոխարինի Յուրի Լուժկովին՝ սա այն հարցն է, որը ամենից շատ է այսօր հետաքրքրում մոսկվացիներին։ Մոսկվայի քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Լուժկովի տեղակալ Վլադիմիր Ռեսինը։ Սակայն, որպես Մոսկվայի ապագա քաղաքապետ առավել հաճախ հնչում է ՌԴ կառավարության վարչակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանինի անունը։ «Ведомости»-ին գրում է, որ Մոսկվայի քաղաքապետի աթոռը կարող է զբաղեցնել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն։ Ռուսական ԶԼՄ-ները, որպես ապագա քաղաքապետ դեռևս ամիսներ առաջ դիտարկում էին նաև Մոսկվայի նախկին փոխքաղաքապետ Վալերի Շանցևի թեկնածությունը։
Ո՞վ կփոխարինի Լուժկովին