Հիմք ընդուելով ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքը, ՀՅԴ Գերագույն մարմինը Վարչական դատարանում բողոքարկել էր Աշտարակի քաղաքապետի սեպտեմբերի 24-ի որոշումը`այն անվավեր ճանաչելու պահանջով: Պատասխանող կողմը' Աշտարակի փոխքաղաքապետ Հրաչիկ Խաչատրյանը, դատական նիստին փորձել է ներկայացնել իրազեկման մերժման անհիմնությունը: Ավելի ուշ, երբ հայտնի է դարձել, որ ՀՅԴ Գերագույն մարմինը հայցադիմում է ներկայացրել դատարան, քաղաքապետը դիմել է մարզի ոստիկանության օգնությանը' մերժումը հիմնավորելու համար:
ՀՀ վարչական դատարանը` դատավոր Լարիսա Սոսյանի նախագահությամբ, կայացրած վճռով մերժել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայցը:
ՀՅԴ Գերագույն Մարմինը տեղեկացնում է, որ չնայած դատարանի որոշմանը, նախապես հայտարարված միջոցառումը չի հետաձգվելու, եւ այն կկայանա սեպտեմբերի 29-ին, ժամը` 17:00-ին, Աշտարակի մշակույթի տանը հարող հրապարակում:
Դատարանը մերժել է ՀՅԴ ԳՄ դատական հայցը