Բ26–ը կիրառում է «Իսլամական պետության» մարտավարությունը
Օրերս անդրադարձել էի սահմանադրական փոփոխությունների թեմային՝ մտավախության հայտնելով, որ նոր Սահմանադրությունը հիմքեր է ստեղծում, որպեսզի Հայաստանում ձևավորվի «Իսլամական պետությունը» հիշեցնող իշխանական թիմ։
Դատելով ամենից՝ Բ26–ն արդեն իսկ կիրառում է «Իսլամական պետության» գրոհայինների մարտավարությունը։
Ինչպես հայտնի է, նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի օր է նշանակվել դեկտեմբերի 6–ը։ Դա նշանակում է, որ հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի են դառնալու դեկտեմբերի 7–ին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը։
Իշխանությունները, փաստորեն, կրկնակի սգո օր են ուզում հայտարարել «խփված» տոկոսների հրապարակայնացման օրը՝ դեկտեմբերի 7–ը։
Դեկտեմբերի 6–ին նշանակելով հանրաքվե՝ «մարդակենտրոնները» հույս ունեն, որ դրա հաջորդ օրը փողոցային ընդվզում չի լինի, քանզի մարդիկ սգո օրը հակված չեն քաղաքական պայքար մղելու։ Երևի հաշվել են, որ երկաթը տաք–տաք ծեծելու տարբերակն այդ օրը չի ստացվի, իսկ մեկ օր անց էլ կրքերը մի քիչ հանդարտված կլինեն (այլ հարց է, որ այդ հաշվարկը կարող է սխալ դուրս գալ)։
Նման ոճի հաշվարկներ, ի դեպ, անում են նաև «Իսլամական պետության» ահաբեկիչները, ովքեր իրենց զինապահեստները տեղավորում են պատմական նշանակության հուշարձանների տարածքում՝ այն հաշվարկով, որ ռուսական օդուժն ու Ասադի բանակը հրթիռներ չեն կիրառի պատմամշակութային օբյեկտների ուղղությամբ։
Իսլամիստները սիրում են թաքնվել նաև խաղաղ բնակչության շրջանում։ Հաշվարկը նույնն է՝ հակառակորդը չի կրակի խաղաղ բնակչության հատվածներում, իսկ եթե կրակի, ապա դա կջղայնացնի խաղաղ բնակչությանն ու վերջինիս կտրամադրի «Իսլամական պետության» հակառակորդների դեմ։
Պարզ է, որ «Իսլամական պետության» համար զրո արժեք են ներկայացնում պատմամշակութային արժեքներն ու խաղաղ բնակչության կյանքը։ Նրանք իրենց «չոր» հաշվարկներն են անում։
Նույնը հիմա տեսնում ենք «սահմանադրական» հեղաշրջման ջատագովների մոտ։ Սրանց համար սգո օրը դարձել է սեփական ծրագրերն առաջ տանելու միջոց։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչով են զբաղված իշխանությունները։ Պետության շահը սրանց համար գոյություն չունի։ Նստած մտածում են, թե ինչպես պայքարեն հանրության դեմ և ինչպես վերարտադրվեն։ Այսինքն՝ վարվում են այնպես, ինչպես «Իսլամական պետության» ներկայացուցիչները։

Կորյուն Մանուկյան