Այն, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած գնահատականին պետք է արձագանքեին «բուֆետչիկ» Բուռնաշը, ով ունեցվածքը կորցնելու վախից պատանդի կարգավիճակում է հայտնվել, Բադեյան Արայիկը, ով ճամբարափոխության սիրահարներից է (ընդդիմադիր ՀԺԿ–ից մինչև ՀՀԿ), ինչպես նաև մի քանի օդիոզ ՀՀԿ–ականներ ու հաստիքայիններ, կանխատեսելի էր։ Ի վերջո, այդ մարդկանց հենց դրա համար են պահում։
Անկանխատեսելին «թունդ ընդդիմադիր» և համատեղությամբ Դավալու գյուղի «Արևմտամետների համաշխարհային կազմակերպության» ծպտյալ անդամ Արամ Զավենի Սարգսյանի լռությունն էր։ Բանն այն է, որ Քոչարյանի խոսքից հետո մի քանի ժամ նա չէր երևում բոլոր տիպի հաճախորդների վերջին հանգրվան հանդիսացող «1in.am»–ի տիրույթում ու ժողգործիքություն չէր անում երկրորդ նախագահի դեմ։
Մենք արդեն սկսել էինք անհանգստանալ, թե տեսնես՝ հո բան չի՞ պատահել Արամին, ու արդյոք ամեն ինչ նորմա՞լ է նրա առողջության հետ, երբ նա ի հայտ եկավ։ Հաճախորդաց բանակի այս կարկառուն ներկայացուցիչը կրկին իր տարերքի մեջ էր։ Հիշել էր հոկտեմբերի 27–ը։
Դե որ այդպես է, մենք էլ ենք ուզում հիշել, ավելի ճիշտ՝ հիշեցնել հոկտեմբերի 27–ը։
Արամը երևի մոռացել է, որ «Հոկտեմբերի 27»–ի գործի հետ կապված՝ նա և ՀՀԿ այն ժամանակվա ղեկավար Անդրանիկ Մարգարյանը պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Իսկ հիմա նույն Արամը սերժահաճո կոդերով փորձում է քննադատել Քոչարյանին՝ հիշելով «Հոկտեմբերի 27»–ի մասին։
Դավալուի «արևմտամետը» թերևս հնարավորություն է տեսել իր համար ու հիմա փորձում է գեղամյանական դպրոցի առաջատար սանի հայտ ներկայացնել։
Մենք արդեն գրել էինք, որ երկրորդ նախագահի խոսքը բացում է հաճախորդների բախտը։ Արամը հիմա իր բախտն է փորձում. ուրիշ բան պետք չէ փնտրել նրա ասածների մեջ։
Սամվել Խաչագողյան
Հ.Գ.։ Արդեն մի քանի օր է՝ Քոչարյանի թեմայով չի լսվում Շահնազարյան Դավիթի ձայնը։ Տեսնես՝ հո բան չի՞ պատահել։ Մի՞թե Բ26–ն անցել է խնայողական ռեժիմի։
«Արևմտամետը» Դավալուից