Լրահոս

29.09.2010 09:33


«Գրքի տոն» Երևանի պետական համալսարանում

Երևանի պետական համալսարանը և «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ հրավիրում են մասնակցելու «Գրքի տոն» նախաձեռնությանը: Միջոցառումը տեղի կունենա Երևանի պետական համալսարանի գրադարանի նախասրահում, սեպտեմբերի 29-ին, ժամը 13:30-ին:

 2012 թվականին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից  հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք: Այս աննախադեպ միջոցառմանն ընդառաջ Երևանի պետական համալսարանը և «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախաձեռնել են իրականացնել «Գրքի տոն» ԵՊՀ-ում:

ԵՊՀ  հրատարակչությունը  ՀՀ-ում  գործող  ամենահին հրատարակչությունն է: Համալսարանում առաջին գիրքը լույս է տեսել 1920թ:   2009-2010 ուս. տարում Համալսարանի հրատարակչությունը  գրանցել է ամենաբարձր  ցուցանիշները. հրատարակվել է 200-ից ավելի անուն գիրք' 3390 հրատ. մամուլ ծավալով:

ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված գրքերը կցուցադրվեն, ինչպես նաև՝ կազմակերպիչները որոշակի քանակությամբ գրքեր կնվիրեն այցելուներին, ուսանողներին, գրադարանների ներկայացուցիչներին:

Նախաձեռնության հիմնական նպատակն է կոչ անել երիտասարդներին,  հատկապես՝ ուսանողներին ընթերցել գրքեր, հաճախ օգտվել գրադարաններից և ընթերցանությունը դարձնել հաճելի զբաղմունք: Նախաձեռնությանը կմիանա ՀՀ ԿԳ նախարարը: 

Այս խորագրի վերջին նյութերը