Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անփառունակ կերպով ավարտեց «Եվրո–2016»–ի ընտրական փուլը (վերջին խաղում Ալբանիային զիջեցինք խոշոր՝ 3։0 հաշվով)։
Մերոնք հավաքեցին ընդամենը երկու միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցրեցին վերջին տեղը։ Իսկական խայտառակություն։
Մի քանի օրվա մեջ մեր հավաքականը սեփական դարպասն ընդունեց 7 գնդակ և չխփեց գոնե մեկը։ Ու թող զարմանալի չթվա՝ հավաքականի կազմում, թերևս, ամենալավը խաղում էր դարպասապահ Կասպարովը։ Մնացածն անիմաստ վազում էին խաղադաշտում։ Եվ այդպես գրեթե ամբողջ մրցաշրջանի ընթացքում։
Մեղադրել այս ամենի համար մեր ֆուտբոլիստներին կարելի է մասամբ։ Ինչպիսին մեր պետությունն է, այնպիսին էլ ֆուտբոլն է։ Այն հաջողությունները, որ մենք ունենում էինք այս տղաների խաղի արդյունքում, հաճելի էին, բայց ոչ օրինաչափ։ Չի կարող Հայաստանը ձախողվել բոլոր ոլորտներում, բայց ստաբիլ լավ ֆուտբոլ ցույց տալ։ Այդպիսի բան չի լինում։
Առանձին բոցկլտումներ և թռիչքներ հնարավոր են, բայց, ընդհանուր առմամբ, մեր հավաքականի պարտություններն օրինաչափ են։
Մեզ մոտ ֆուտբոլը (և ոչ միայն) «մարդակենտրոն» է։ Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի կողմից առաջարկվող Սահմանադրությունը։
Մեր ֆուտբոլի կենտրոնում մարդն է, այսինքն՝ Ռուբեն Հայրապետյանը, ով Սերժ Սարգսյանի պես մնում է իր աթոռին՝ անկախ խայտառակ ձախողումներից։ Իսկ ինչո՞ւ պետք է ՀՖՖ–ն այլ մարդ ղեկավարի։ Մեզանում ստեղծված պայմաններում ու ձևավորված հարաբերություններում Հայրապետյանն անփոխարինելի է այնպես, ինչպես որ անփոխարինելի է դարձել Սերժ Սարգսյանը։ Վերջինս, ինչպես հայտնի է, իշխանական համակարգում ցմահ մնալու հայտ է ներկայացրել։ Նույն հայտը ֆուտբոլում ներկայացրել է Ռուբեն Հայրապետյանը։ Իսկ ինչո՞ւ ոչ։
Եթե Սերժ Սարգսյանը միայն բացասական արդյունքներ է ապահովել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ու մնում է իր աթոռին և դեռ մի բան էլ հայտ ներկայացնում՝ «գենսեկի» կարգավիճակով դառնալու «ընդմիշտ», ապա ինչո՞ւ պետք է Ռուբեն Հայրապետյանը թողնի ՀՖՖ նախագահի աթոռը, մանավանդ որ, ի տարբերություն ՀՀԿ ղեկավարի, Հայրապետյանի ղեկավարությամբ երբեմն փայլուն արդյունքներ ենք ունեցել ֆուտբոլում։
Այնպես որ, քանի դեռ Հայաստանում Սերժ Սարգսյանի ձևավորած «մարդակենտրոն» համակարգն է, մենք անընդհատ պարտվելու ենք բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ֆուտբոլում։ Ու պետք չէ նեղանալ մեր ֆուտբոլիստներից։ Կարող էր շատ ավելի վատ լինել։ Նայե՛ք, թե ովքեր են մեր երկրի առաջին երեք պաշտոնյաները, ու ամեն ինչ պարզ կդառնա
«Մարդակենտրոն» ֆուտբոլ

Կարեն Հակոբջանյան