Արսեն Ավակովը մտադիր է կիբերոստիկանություն ստեղծել
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ մինչև ս.թ. նոյեմբերի 5-ըմտադիր է կիբերոստիկանություն ստեղծել։
Նոր կառույցի համար աշխատակիցների ընդունման գործընթացը մեկնարկելու է հոկտեմբերի 15-ին: Ավակովը նշել է, որ հոկտեմբերի 26-ից մեկնարկելու է ատեստավորման մրցույթը, և մինչև նոյեմբերի 5-ը կիբերոստիկանության անձնակազմն արդեն ձևավորված կլինի:
Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի՝ նմանատիպ բարեփոխումը կոչված է ապահովել բարձրակարգ մասնագետների պատրաստումն ու գործունեությունը ոստիկանության փորձաքննական, գործառնական և քննչական բաժանմունքներում, որոնք ներգրավված են կիբերհանցագործության դեմ պայքարում և բարձր մասնագիտական մակարդակով կարող են օգտագործել նորագույն տեխնոլոգիաներն օպերատիվ ծառայողական գործունեության ընթացքում:
Արսեն Ավակովը մտադիր է կիբերոստիկանություն ստեղծել
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ մինչև ս.թ. նոյեմբերի 5-ը մտադիր է կիբերոստիկանություն ստեղծել։

7or.am