Ալբանիայի ֆուտբոլի հավաքականի դեմ դժգույն խաղի ժամանակ մեր ֆուտբոլասերները տրիբունաներից վանկարկել են՝ «Սաքո՛, հեռացի՛ր»։ Նկատի ունեն ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանին։
Հովսեփյանն, իրոք, դեռ չի կարող գլխավորել մեր հավաքականը, քանզի համապատասխան փորձ չունի։ Նրան նշանակել են, այսպես ասած, էժան պրծնելու համար։ Արդյունքները տեսանելի են։
Դատելով ամենից՝ Սարգիսը կամովին չի հեռանա, քանզի Հայաստանում ո՞վ է կամովի հեռանում, որ նա հեռանա։ Հետո ի՞նչ, որ ձախողվել է։ Հրե՛ն, Սերժ Սարգսյանը ձախողվել է իր բոլոր նախաձեռնություններում ու տարիներով հետ շպրտել Հայաստանը, և ի՞նչ։ Հեռանո՞ւմ է նա։ Իհա՛րկե, ոչ։ Ավելին՝ Սարգսյանը դեռ մի բան էլ ցմահ մնալու հայտ է ներկայացնում։
Նույնը կարելի է ասել ՀՖՖ նախագահ և համատեղությամբ Սերժ Սարգսյանի գաղափարակից ընկեր Ռուբեն Հայրապետյանի մասին։ Մեր հավաքականը լավ խաղա, վատ խաղա, միևնույն է, նա մնում է իր աթոռին։
Ինչ վերաբերում է երկրպագուների պահանջներին, ապա դա մի քիչ «դաշնակոտ» ոճի բան է։
Մեր հավաքականի խայտառակ մրցելույթների համար մեղադրել միայն Սարգիս Հովսեփյանին ու պահանջել նրա հրաժարականը նույնն է, ինչ անում էին դաշնակցականները տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ, այն է՝ պահանջում էին արտգործնախարար Էդիկ Նալբանդյանի հրաժարականը և, միևնույն ժամանակ, վանկարկում «Նախագա՛հ, մի՛ զիջիր»։
Բոլորն էլ գիտեին, որ Էդիկը միայն իր թշերով է առնչվում «Ֆուտբոլային» դիվանագիտությանը, իսկ գլխավոր դերակատարը ՀՀԿ ղեկավարն է։ Այդ մասին շատ լավ գիտեր նաև ՀՅԴ–ն, բայց դե, «Նախագա՛հ, մի՛ զիջիր»–ն անշառ կոչ էր։ Է՛լ ավելի անշառ էր Նալբանդյանի հրաժարականը պահանջելը։ Այդ «պայքարի» արդյունքը եղավ այն, որ նախապայմաններ պարունակող հայ–թուրքական արձանագրություններ ստորագրվեցին, իսկ կարկառուն դաշնակցականներն աշխատանքի անցան Նալբանդյանի ենթակայության տակ։
Հիմա նույն ՀՅԴ–ն փրփուրը բերանին պաշտպանում է Սարգսյանի մեկ այլ նախաձեռնություն, որը ոչ պակաս պատուհաս կարող է դառնալ ՀՀ–ի գլխին, քան «Ֆուտբոլային» արկածախնդրության հետևանքով եղավ։
Հոսանքի թանկացման դեմ «պայքարողներն» էլ Բիբինի հրաժարականն էին «պետպատվերի» շրջանակներում պահանջում։ Տեսա՞ք՝ ինչ եղավ վերջում։ Ճիշտ է, Բիբինը հեռացավ, բայց հոսանքը թանկացավ, ու թալանը նոր տեմպերով շարունակվելու է՝ հարստացնելով «Որոտանի» տնաբույծ սեփականատերերին։
Ասելս այն է, որ մեր երկրպագուները պետք է գլխից բռնեն, այլ ոչ թե սլաքավարների հետևից ընկնեն։ Այլապես անհարմար բան կարող է ստացվել։
«Ռուբե՛ն, մի՛ զիջիր» (տեսանյութ)

Սամվել Խաչագողյան