Աշխարհ

12.10.2015 15:09


Թուրքիան ՌԴ և Իրանի հետ կքննարկի Սիրիայի հարցը

Թուրքիան ՌԴ և Իրանի հետ կքննարկի Սիրիայի հարցը

Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի և Իրանի հետ կքննարկեն Սիրիայում առկա ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Ինչպես հայտնում է «Reuters»–ը, Դավութօղլուն միաժամանակ ընդգծել է, որ Թուրքիան մտադիր չէ այնպիսի արտաքին քաղաքականություն որդեգրել, որը «կօրինականացնի սիրիական գործող ռեժիմը»։

Թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Դավութօղլուն ասել է, որ Հալեպում և Իդլիբում ռուսական ավիահարվածներն ԻՊ դիրքերին հետագայում կարող են Թուրքիա փախստականների հոսքի հանգեցնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը