Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր երկօրյա գործադուլ են սկսել։ Տարբեր մասնագիտությունների տեր քաղաքացիները գործադուլ են հայտարարել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Դիարբեքիրում, Մերսինում, Ադանայում, Անթաքիայում, Էսքիշեհիրում, Սամսունում, Բուրսայում, Այդընում, Էրզրումում և Սպարտայում:
Ինչպես հայտնում է թուրքական ԶԼՄ-ն, գործադուլը նվիրված է հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթգծի կայարանում տեղի ունեցած 2 ահաբեկչությունների զոհերի հիշատակին: Նշվում է, որ գործադուլի մասնակիցներն այս քայլով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ թուրքական իշխանությունների կողմից հրահրվող թուրք-քրդականբախումների։ Նրանք նաև պահանջում են վերջ դնել ժողովրդավարական պահանջների մասին բարձրաձայնող քաղաքացիների հետապնդումներին:
Պաշտոնապես հայտարարվել է, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 97–ի, վիրավորներինը՝ 246–ի։
Թուրքիայում երկօրյա գործադուլ է
Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր երկօրյա գործադուլ են սկսել։ Տարբեր մասնագիտությունների տեր քաղաքացիները գործադուլ են հայտարարել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Դիարբեքիրում, Մերսինում, Ադանայում, Անթաքիայում, Էսքիշեհիրում, Սամսունում, Բուրսայում, Այդընում, Էրզրումում և Սպարտայում:
Ինչպես հայտնում է թուրքական ԶԼՄ-ն, գործադուլը նվիրված է հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթգծի կայարանում տեղի ունեցած 2 ահաբեկչությունների զոհերի հիշատակին: Նշվում է, որ գործադուլի մասնակիցներն այս քայլով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ թուրքական իշխանությունների կողմից հրահրվող թուրք-քրդական բախումների։ Նրանք նաև պահանջում են վերջ դնել ժողովրդավարական պահանջների մասին բարձրաձայնող քաղաքացիների հետապնդումներին:
Պաշտոնապես հայտարարվել է, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 97–ի, վիրավորներինը՝ 246–ի։
7or.am