Աշխարհ

12.10.2015 16:40


Մերկելը գնում է Թուրքիա

Մերկելը գնում է Թուրքիա

Հոկտեմբերի 18-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելելու է Թուրքիա։

Անկարայում նա հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆան Զայբերթը։

Քննարկվելու են ահաբեկչության դեմ համատեղ պայքարին, Սիրիայում առկա իրավիճակին և միգրացիոն ճգնաժամից դուրս գալուն առնչվող հարցեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը