Քոչարյանի ու Սարգսյանի տարբերությունն ըստ Արամ Աբրահամյանի
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր և համատեղությամբ մի քանի այլ իշխանամետ լրատվամիջոցների (այդ թվում՝ հեռուստատեսության) աշխատակից Արամ Աբրահամյանը պարբերաբար շրջանառության մեջ է դնում այն միտքը, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի համեմատ՝ մամուլի ազատության վիճակն ու իշխանական քարոզչամեքենայի պահվածքը Սերժ Սարգսյանի օրոք ավելի լավն է։ Ներկայիս պատկերը նա համարում է քայլ առաջ։ Սա տխրահռչակ «Սերժը չարյաց փոքրագույնն է» թեզն է, որը տարիներ շարունակ շրջանառության մեջ է դրել Բ26–ին կցված «Գեբելսյան» քարոզչամեքենան՝ շատ լավ հասկանալով, որ դրականի մեջ չի կարող «ռասկրուտկաանել» ՀՀԿ ղեկավարին, ուստի ճիշտը «չարյաց փոքրագույնի» տարբերակն աշխատեցնելն է։
Արամ Աբրահամյանն, անշո՛ւշտ, ճիշտ է։ Քոչարյանական ժամանակների համեմատ՝ 2008–ից հետո կա քայլ առաջ, բայց անձամբ ի՛ր ու «Գեբելսյան» քարոզչամեքենայի մաս կազմող իր նման «անկախների» համար։
Քոչարյանը չէր «ֆայմել» «երկխոսացնել» արամաբրահամյաններին ու բաժանարար գիծ էր դրել իշխանության և հակաիշխանական ճամբարների միջև՝ նրանց հետ բանավիճելով (երբեմն՝ նաև կոշտ ձևով)։ Իսկ ահա Սերժ Սարգսյանը «ֆայմեց», քանզի կոնկրետ գաղափարախոսության և աշխարհայացքի կրող չէ։
ՀՀԿ ղեկավարի համար գաղափարախոսությունը «հաու մաթչ»–ն է, որի շրջանակներում էլ նա մանրամեծածախ գներով սեփականաշնորհեց ոչ միայն քաղաքական դաշտի «ընդդիմադիրներին», այլ նաև լրատվական դաշտի «սկզբունքայիններին»։
Քոչարյանն այդ «սկզբունքայիններին» լուրջ էր վերաբերվում և հակադրվում էր դրանց հետ։ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ դրա կարիքը չկար։ Պետք էր ընդամենը ճշտել գներն, ու վե՛րջ։
Սերժ Սարգսյանի ահա այս «պրագմատիզմը» Արամ Աբրահամյանը գնահատում է քայլ առաջ։ Սա յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է։ Մնում է միայն հասկանալ, թե որքան է արժեցել «քայլ առաջ»–ը։
Նկատենք, որ Արամն իր գնահատականներում անկեղծ է, քանզի, կրկնենք, իր ու իր նմանների համար Սերժի օրոք քայլ առաջ է եղել սեփական սոցիալ–տնտեսական պայմանների բարելավման առումով։ Բա որ եղել է, Արամը ո՞նց չասի այդ մասին։
Քավ լիցի, մենք դեմ չենք, որ Արամն ու իր «կոլեգաները» լավ ապրեն, բայց Արամն ու իր «կոլեգաները» պետք է շատ լավ իմանան, որ իրենց կյանքի որակի դրական փոփոխությունն ապահովվել է «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման շրջանակներում և շուրջ 300 հազար արտագաղթողի հաշվին։ Բա «հակաօլիգարխիկ» պայքարի քարոզչական բյուջեն որտեղի՞ց է գոյանում, եթե ոչ սեփականության լայնամասշտաբ վերաբաշխումից, որոտանների սեփականաշնորհումից, վարորդներին թալանող համակարգերից...
Այս մասին շատ լավ գիտեն Արամ Աբրահամյանն ու մյուսները, բայց գերադասում են դա «քայլ առաջ» գնահատել։ Բայց դե, սա արդեն բարոյականության ոլորտից է։ Իսկ բարոյական հարցերը, ինչպես հայտնի է, այնքան էլ նորաձև չեն։ Հիմա նորաձևը ֆոտոսեսիաների մասնակցելն ու «սկզբունքային» դիրքերից Սերժ Սարգսյանին չարյաց փոքրագույն ներկայացնելն է։ Այդպես ավելի եկամտաբեր է։
Քոչարյանի ու Սարգսյանի տարբերությունն ըստ Արամ Աբրահամյանի
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր և համատեղությամբ մի քանի այլ իշխանամետ լրատվամիջոցների (այդ թվում՝ հեռուստատեսության) աշխատակից Արամ Աբրահամյանը պարբերաբար շրջանառության մեջ է դնում այն միտքը, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի համեմատ՝ մամուլի ազատության վիճակն ու իշխանական քարոզչամեքենայի պահվածքը Սերժ Սարգսյանի օրոք ավելի լավն է։ Ներկայիս պատկերը նա համարում է քայլ առաջ։ Սա տխրահռչակ «Սերժը չարյաց փոքրագույնն է» թեզն է, որը տարիներ շարունակ շրջանառության մեջ է դրել Բ26–ին կցված «Գեբելսյան» քարոզչամեքենան՝ շատ լավ հասկանալով, որ դրականի մեջ չի կարող «ռասկրուտկա անել» ՀՀԿ ղեկավարին, ուստի ճիշտը «չարյաց փոքրագույնի» տարբերակն աշխատեցնելն է։
Արամ Աբրահամյանն, անշո՛ւշտ, ճիշտ է։ Քոչարյանական ժամանակների համեմատ՝ 2008–ից հետո կա քայլ առաջ, բայց անձամբ ի՛ր ու «Գեբելսյան» քարոզչամեքենայի մաս կազմող իր նման «անկախների» համար։
Քոչարյանը չէր «ֆայմել» «երկխոսացնել» արամաբրահամյաններին ու բաժանարար գիծ էր դրել իշխանության և հակաիշխանական ճամբարների միջև՝ նրանց հետ բանավիճելով (երբեմն՝ նաև կոշտ ձևով)։ Իսկ ահա Սերժ Սարգսյանը «ֆայմեց», քանզի կոնկրետ գաղափարախոսության և աշխարհայացքի կրող չէ։
ՀՀԿ ղեկավարի համար գաղափարախոսությունը «հաու մաթչ»–ն է, որի շրջանակներում էլ նա մանրամեծածախ գներով սեփականաշնորհեց ոչ միայն քաղաքական դաշտի «ընդդիմադիրներին», այլ նաև լրատվական դաշտի «սկզբունքայիններին»։
Քոչարյանն այդ «սկզբունքայիններին» լուրջ էր վերաբերվում և հակադրվում էր դրանց հետ։ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ դրա կարիքը չկար։ Պետք էր ընդամենը ճշտել գներն, ու վե՛րջ։
Սերժ Սարգսյանի ահա այս «պրագմատիզմը» Արամ Աբրահամյանը գնահատում է քայլ առաջ։ Սա յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է։ Մնում է միայն հասկանալ, թե որքան է արժեցել «քայլ առաջ»–ը։
Նկատենք, որ Արամն իր գնահատականներում անկեղծ է, քանզի, կրկնենք, իր ու իր նմանների համար Սերժի օրոք քայլ առաջ է եղել սեփական սոցիալ–տնտեսական պայմանների բարելավման առումով։ Բա որ եղել է, Արամը ո՞նց չասի այդ մասին։
Քավ լիցի, մենք դեմ չենք, որ Արամն ու իր «կոլեգաները» լավ ապրեն, բայց Արամն ու իր «կոլեգաները» պետք է շատ լավ իմանան, որ իրենց կյանքի որակի դրական փոփոխությունն ապահովվել է «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման շրջանակներում և շուրջ 300 հազար արտագաղթողի հաշվին։ Բա «հակաօլիգարխիկ» պայքարի քարոզչական բյուջեն որտեղի՞ց է գոյանում, եթե ոչ սեփականության լայնամասշտաբ վերաբաշխումից, որոտանների սեփականաշնորհումից, վարորդներին թալանող համակարգերից...
Այս մասին շատ լավ գիտեն Արամ Աբրահամյանն ու մյուսները, բայց գերադասում են դա «քայլ առաջ» գնահատել։ Բայց դե, սա արդեն բարոյականության ոլորտից է։ Իսկ բարոյական հարցերը, ինչպես հայտնի է, այնքան էլ նորաձև չեն։ Հիմա նորաձևը ֆոտոսեսիաների մասնակցելն ու «սկզբունքային» դիրքերից Սերժ Սարգսյանին չարյաց փոքրագույն ներկայացնելն է։ Այդպես ավելի եկամտաբեր է։
Կորյուն Մանուկյան