Մերոնք «Եվրո–2016»–ի շրջանակներում խայտառակ ձևով պարտվեցին Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ Դա հնարավորություն տվեց ալբանացիներին պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ եզրափակիչ փուլ։
Դանիացիները հույս ունեին, որ հայերը վերջին խաղում գոնե հեղինակության համար լավ կռիվ կտան ու թույլ չեն տա Ալբանիային առաջ անցնել իրենցից, սակայն այդպես չեղավ։
Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ ալբանական ու սերբական կայքերը գրում են, թե Ալբանիայի կողմից տեղի է ունեցել Հայաստանի հետ խաղի գնում։ Նշվում է, որ կաշառվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ)։ Դե որ ասում ենք ՀՖՖ, միանգամից Ռուբեն Հայրապետյանի կերպարանքն է հայտնվում աչքներիս առաջ։
Նշվում է կոնկրետ գումար՝ 2 միլիոն եվրո։ Այդքանով են, ըստ ալբանական ու սերբական լրատվամիջոցների, կաշառել ՀՖՖ–ին, որպեսզի Ալբանիան կարողանա հաղթել Հայաստանին ու դուրս գալ «Եվրո–2016»–ի եզրափակիչ փուլ։
ՀՖՖ–ից առայժմ չեն մեկնաբանել այդ լուրերը։
Դժվար է ասել, թե արդյոք ճի՞շտ են կաշառքի մասին լուրերը, թե՞ ոչ։ Եթե անգամ ալբանացիներն են գրում այդ մասին, ապա մտածելու բան կա...
Եթե պարզվի, որ կաշառք եղել է, ապա Ռուբեն Հայրապետյանին ծանր ժամանակներ են սպասվում։ Ոչ թե այն պատճառով, որ նրան կհեռացնեն ֆուտբոլային աշխարհից, ու նրա հեղինակությանը լուրջ հարված կհասցվի, ու նաև ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը խայտառակ կլինի, այլ այն, որ Սաշիկն անտեղյակ է եղել այդ ամենից ու իր փայն արդարաբար չի ստացել (Սաշիկ որ ասում ենք, նկատի ունենք իրական «Սաշիկին»)։ Իսկ միգուցե տեղյակ է եղել ու ստացե՞լ է։ Ո՞վ գիտե։
Էդ սրիկա ալբանացի լրագրողներն էլ գրում են, բայց մանրամասները չեն ներկայացնում, որ մարդ բան հասկանա։
Բա Սաշի՞կը

Սամվել Խաչագողյան