Լրահոս

29.09.2010 11:16


«Նման փաստի ականատես չենք եղել»

Մենք  «Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ» խմբի անդամներս, արդեն  քանի օր է տարակուսանքի մեջ ենք և չգիտենք ինչպես հայտնել մեր վրդովմունքը սեպտեմբերի 24-ին մի շարք լրատվամիջոցներում տեղադրված Խոսրովի արգելոց կատարած մեր  խմբի այցի մասին հոդվածի կապակցությամբ:

Ամենազարմանալին այն է, որ հոդվածագիրը տպագրելով վերոհիշյալ հոդվածը չի համաձայնեցրել այն մեր խմբի անդամների հետ: Եվ դա այն դեպքում, երբ նա  անգամ մասնակից չի եղել արշավին:

Սակայն եթե հաշվի չառնենք այս փաստը  հոդվածում բարձրացրել է այնպիսի հարցեր, որոնք այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը:

Չենք հերքում այն փաստը, որ վանքերը գտնվում են անմխիթար վիճակում, սակայն դա այլ հարց է:

Խմբի անդամներին վրդովեցրել է այն, որ հոդվածագիրը ոչ ճիշտ է ներկայացրել իրական փաստերը:

Մայիսի 20-ին մայրամուտից 2 ժամ առաջ Կաքավաբերդի պարիսպների մոտ տեսանք քարայծերի և նկարեցինք այդ չքնաղ տեսարանը:

Կաքավաբերդից դուրս գալիս հեռվում հստակ լսեցինք 2 կրակոց: Անակընկալի եկանք, սակայն խուճապի չմատնվեցինք, քանի որ նախապես տեղեկացված էինք օրինական որսաշրջանի  սկսելու մասին:

  Այս երկու փաստերը, մեզ համար անհայտ պատճառով, հոդվածագիրը կապել է իրար տպավորություն է ստեղծվել կարդացողների մոտ, թե քարայծի որս է կատարվել:

Մենք՝  «Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ» խմբի անդամներս պաշտոնապես հայտարարում ենք, որ նման փաստի ականատես չենք եղել:

Ավելին, զգացվում էր աշխատակիցների աչալուրջ և զգոն վերաբերմունքը:

«Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ»

Այս խորագրի վերջին նյութերը