Լրահոս

29.09.2010 11:17


Թուրքիայի ԱԳ նախարար. «Հայասատանը պետք է ազատի տարածքները»

Թուրքիայի ԱԳ նախարար.  «Հայասատանը պետք է ազատի տարածքները»

Cihan գործակալությունը հայտնում է, որ Նյու-Յորքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ եթե Հայաստանն իսկապես տարածաշրջանում ցանկանում է խաղաղություն և կայունություն, ապա «պետք է ազատի Ադրբեջանի տարածքները»։  «Վաղ, թե ուշ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն, քանի որ դրանից է կախված խաղաղությունը Հարավային Կովկասում»,-ասել է Դավութօղլուն։ Թուրքիայի ԱԳ նախարարը հերթական անգամ նշել է, թե Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների հաստատումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական պայմաններից է։ Դավութօղլուն հայտարարել է, որ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մինչ օրս  ուժի մեջ են։

Այս խորագրի վերջին նյութերը