Մեկնաբանություն

15.10.2015 17:37


«1in.am»–ը՝ հանուն «Վատիկանի»

«1in.am»–ը՝ հանուն «Վատիկանի»

Հայաստանում վաղուց ծուռ հայելիների թագավորություն է հաստատվել։ Սերժ Սարգսյանն այդ առումով հսկայական արդյունքներ է գրանցել։

«Պուտանկեքը» խոսում են բարոյականությունից, կաշառակերները՝ կոռուպցիայի դեմ պայքարից, ընտրակեղծարարները՝ մաքուր ընտրություններից, մարդակերները՝ մարդակենտրոնությունից ...

«1in.am»–ի պես հաճախորդ կայքն էլ սիրում է խոսել արևմտամետությունից և հակաօլիգարխիկ պայքարից։ Եվ դա այն դեպքում, երբ այդ կայքն աշխատեցնող Արման Բաբաջանյանի քաղաքական «պապան» մեկ գիշերվա մեջ մտավ Եվրասիական տնտեսական միություն (արևմտամետը հենց այդպիսին պետք է լինի), և երբ նույն այդ կայքը սպասարկում է Հայաստանի թիվ մեկ օլիգարխի շահերը։

«1in.am»–ի դեպքում դեմագոգիան, փարիսեցիությունն ու անբարոյականությունը միախառնվել են։ «Հակաօլիգարխիկ» պայքարի այս առաջամարտիկը հիմա ձայնը գլուխն է գցել, թե բա՝ հասե՜ք, ռուսահայ օլիգարխները կլանելու են Հայաստանի քաղաքական դաշտը։ Եվ դա այն դեպքում, երբ այդ կայքը ոչ վաղ անցյալում «օլիգարխ» կոչվածներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի գովքն էր անում, թե բա՝ նա «պուպուշ» օլիգարխ է և տարբերվում է վատ օլիգարխներից։ Հիմա, փաստորեն, Վարդանյանն իրենց համար դարձել է վատը։ Տեսնես՝ ինչո՞ւ է այդպես ստացվել։ Երևի, փողի հաշիվ կա, թե չէ սրանք ուրիշ պատճառով չեն հիստերիկանում։

Արման Բաբաջանյանը մինչև վերջերս սնվում էր նաև իր «ատելի» Ռուսաստանում փող աշխատող Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ–ի նոր սեփականատիրոջ նետած միջոցներից։ Հիմա Սամվելը հանել է իր գովազդը «1in.am»–ից և այդ իսկ պատճառով էլ դարձել է քննադատելի։ Արմանը նաև Սամվելից է հիմա ուզում պաշտպանել Հայաստանի քաղաքական դաշտը։

Մի կողմ թողնելով այն հարցը, թե ինչպես էր իրեն արևմտամետ դիրքավորած Արման Բաբաջանյանը գովազդային փող վերցնում ռուսական դաշտը ներկայացնող Սամվել Կարապետյանից, և մի կողմ թողնելով նաև այն հանգամանքը, թե ինչպես էր Կալուգայի Սամվելը ֆինանսավորում մի կայքի, որն առավոտից երեկո զբաղված է ՌԴ–ի ու անձամբ Պուտինի վրա ցեխ շպրտելով և Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելով՝ նկատենք, որ Արմանի կողմից առնվազն անբարոյականություն է «օրվա կուրսով» գեղամյանություն անելը և իր նախկին «կերակրողի» դեմ գրելը։

Ինչ վերաբերում է մեկ այլ ռուսահայ մեծահարուստ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, ապա նա հոգեխանգարմունքի պատճառ է դարձել «1in.am»–ի համար, ինչը նշանակում է, որ հոգեխանգարմունքի մեջ են հայտնվել Արման Բաբաջանյանի տերերը։

Սրանց թվում էր, թե կարողացել են փակել բոլոր ծակուծուկերը՝ ֆոտոսեսիայի ենթարկելով գրեթե ողջ քաղաքական դաշտն ու «պուտանկայությունը» դարձնելով խաղի կանոն։ Բայց երբ տեսնում են, որ ամեն անգամ մի բան խանգարում է «Միստր Ֆիքսի» պլաններին, նյարդայնանում են և սկսում աջուձախ կծոտել։

Ի՞նչ կարող ես անել. դա է սրանց էությունը։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Արման Բաբաջանյանն իր կայքով մի «վերլուծություն» է ներկայացրել՝ գրելով, որ Գագիկ Ծառուկյանից հետո քաղաքական դաշտի ներկայացուցիչները «հանուն հայրենիքի փրկության» կարող են հիմա էլ կցվել Արա Աբրահամյանին։

Կկցվեն, թե ոչ քաղաքական դաշտի ներկայացուցիչները, ժամանակը դեռ ցույց կտա։ Ժամանակը, սակայն, հասցրել է ցույց տալ, որ եթե ոմանք «հանուն հայրենիքի փրկության» ձևակերպմամբ են այստեղ–այնտեղ հայտնվում, ապա «1in.am»–ի Արման Բաբաջանյանն ու իր նմանները չեն էլ թաքցնում, որ աշխատում են հանուն «Վատիկանի»։

Ընդ որում՝ հակաօլիգարխիկ պայքար հռչակելով ու իրենք իրենց ընդդիմադիր դաշտում դիրքավորելով՝ սրանք հսկայական ֆինանսավորում ունեն, ինչպես նաև՝ գովազդներ։ Հայաստանյան իրողությունները հաշվի առնելով՝ կարող ենք միանշանակ պնդել, որ նման ֆինանսավորում կարող է ապահովել միայն մեկ ընտանիք, և բոլորը գիտեն, թե դա որ ընտանիքն է։ Ու «սահմանադրական» հեղաշրջումն էլ իրականացվում է հանուն այդ ընտանիքի բարեկեցության ու «հավերժության»։ Բնականաբար, Վատիկանի բանկային համակարգի գործուն ներգրավմամբ (չհաշված Բրազիլիայի բանկերը)։

Այս խորագրի վերջին նյութերը