Լրահոս

29.09.2010 12:22


Թունավորումներ

Սյունիքի մարզային հակահամա­ճա­րակային կենտրոնից տեղեկություն է ստացվել,  որ սեպտեմբերի 27-ին ժամը 20.10-ին սննդային թունավորումով (օգտագործել են սունկ) Կապանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք են տեղափոխվել նույն քաղաքի Շղարշիկ բանավանի բնակիչներ' 1968 թ. ծնված Նունե Թևանյանը, 1991 թ. ծնված Սաթինե և 1994 թ. ծնված Դավիթ Գասպարյանները:

Ըստ բժիշկների' տուժածների վիճակը բավարար է:

* * *

Սեպտեմբերի 28-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.00-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Շահումյան գյուղի բնակիչ, 3-ամյա Արեն Զոհրաբյանը:

Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Տուժածը, ստանալով բուժօգնություն, ժամը 14.30-ին դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը