Այն, որ Արա Աբրահամյանը քաղաքագիտական մտքի տիտան չէ (մեղմ ասած), ակնհայտ է։
Երկրորդ կարծիք լինել չի կարող նաև այն հարցում, որ նա չի տեղավորվում քաղաքական գործիչներին ներկայացվող չափանիշներում (մեղմ ասած)։
Պարզ է, որ նա ընդդիմադիր գործիչ չէ (Հայաստանում, հայտնի պատճառներով, «ընդդիմադիր» բառի հոմանիշը դարձել է «ծախուն» կամ «հաճախորդը»)։
Բայց այստեղ կան մի մեծ «բայց» և բազում հարցականներ։
Ովքե՞ր են Ռուսաստանի հայերի միության ղեկավարին քննադատողները, և ո՞ր միաջավայրում է Արան ուզում դրսևորվել
Դատելով Բ26–ին կցվածների ջղաձիգ արձագանքներից՝ անձամբ Սերժ Սարգսյանի սրտով չէ Արա Աբրահամյանի մուտքը հայաստանյան քաղաքական դաշտ։
«Վերջի բոլշևիկը» մտածում էր, որ «սահմանադրական» հեղաշրջման արդյունքում վայելելու է իր ստեղծած համակարգի պտուղները, բայց պարզվում է, որ դա չի ստացվելու (համենայնդեպս, ամեն ինչ դեռ մշուշոտ է), քանզի և՛ ներսից, և՛ հատկապես դրսից թույլ չեն տալու քաոտիկ ու ստվերային կառավարում մի երկրում, որը պատերազմական թատերաբեմի վերածված Սիրիային շատ մոտ է (ուղիղ գծով՝ մոտ 300 կիլոմետր), որը գտնվում է աշխարհաքաղաքական առումով բարդ տարածաշրջանում, որն ունի ռուսական ռազմաբազաներ, և որը Թուրքիային սահմանակից պետություն է, այն Թուրքիայի, որի հետ այժմ Ռուսաստանն անուղղակի պատերազմի մեջ է։
ՀՀԿ ղեկավարը չէր պատկերացնում, որ առաջարկելով խայտառակ Սահմանադրություն՝ ստիպելու է դրսի խաղացողներին նույնպես ներգրավվել հայաստանյան քաղաքական գործընթացներ՝ այս անգամ շատ կոպիտ և ուղղակի ձևով։
Ինչ վերաբերում է Արա Աբրահմյանի մյուս՝ անկեղծ քննադատներին, ապա նրանց կարելի է հասկանալ, բայց դե, դրանից բան չի փոխվում։ Պետք է հաշվի առնել, թե ով է իշխանությունը վերցրել իր ձեռքը։ Իսկ ինչպես ֆիզիկայից է հայտնի՝ ուժը ծնում է հակաուժ։ Ինչպիսին Սերժն է, այնպիսի որակի էլ մրցակիցներ են ի հայտ գալիս։ Դա լավ կյանքից չէ։
Արա Աբրահամյանն ուզում է դրսևորվել մի միջավայրում, որտեղ գրեթե բոլորը «փչացել» են։ Գործող իշխանություններն ատելի են հանրության ճնշող մեծամասնության համար, իսկ հակառակ ճամբարում կա՛մ հաճախորդներ են, կա՛մ մարգինալներ (խոսքս ֆոտոսեսիայի ենթարկվածների ու «թունդ ընդդիմադիրների» մասին է)։
Քաղաքական դաշտը վերածվել է անապատի, և գործում են հասարակաց տան կանոնները։
Շատերը նյարդայնանում են, որ Արան որևէ լեզվով չի կարողանում հոդաբաշխ միտք արտահայտել։ Դժվար է այս տեսակետի հետ վիճելը, բայց խնդիրն այն է, որ քաղաքական դաշտում գրագետ հայերենով շփվողների 99,9 տոկոսը դարձել է քաղաքական «պուտանկա»։
Տխրահռչակ Տիգրան Սարգսյանը ոսկեղենիկ հայերենով էր խոսում, բայց դա չխանգարեց նրան ավերածությունների պատճառ դառնալ։ Նա թալանը հասցրեց կատարելության, օֆշորային մեքենայությունը վերածեց գործելաոճի և ծլկեց «զա կառդոն»։
Ի դեպ, շատ վարժ հայերենով ու ռուսերենով է աչքի ընկնում նաև դավաճան Վահան Մարտիրոսյանը։
«Սահմանադրական» հեղաշրջման տեքստի հեղինակներ Գագիկ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը (Արմեն Ռուստամյանի ականջը կանչի), Վարդան Պողոսյանը և մյուսները շատ գրագետ են խոսում։ Այնպես, ինչպես նացիստներն էին վարժ գերմաներենով արտաբերում հակամարդկային գաղափարները։
ՀՀԿ ղեկավարն էլ կարողանում է գրված տեքստը սահուն (նաև՝ ականջ սղոցող միալարությամբ) կարդալ, մեջն ի՞նչ։ Հայաստանը վերջին յոթ տարում կորցրեց շուրջ 300 հազար քաղաքացու, տնտեսությունը հետ է շպրտվել, մենք մի քանի միլիարդ դոլարով ավելացրել ենք պետական պարտքը, քաղաքացիների թալանն իրականացվում է մոլագարի հետևողականությամբ, ՀՀ քաղաքացիներն աղքատանում են, իսկ Սերժն ու իր նեղ շրջապատը՝ հարստանում, «նախաձեռնողականության» արդյունքում մեր երկիրը միջազգային հարաբերություններում կորցրել է իր նախկին դիրքերն ու վերածվել «ֆուտբոլի գնդակի»։ Ու այս պայմաններում քննարկել, թե ում հայերենն է լավ, և ով ինչ ճանապարհ է անցել, մի փոքր անմեղսունակություն է (մեղմ ասած)։
Հարցն այն չէ, որ Արան փրկիչ է, և նրան պետք չէ «կպնել»։ Հարցը նաև այն չէ, որ գրագետներին պետք է փոխարինել անգրագետներով։ Ամենևին։
Մտահոգիչը պետք է լինի այն, որ Սերժի վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձել է «պռախադնոյ դվոռ», և արաաբրահամյանները հնարավորություն են ստացել գալ, քանզի ներսում «պուտանկեքի» խրախճանք է ու նաև՝ չմահավանություն։
Քաղաքական դաշտը վերածվել է «բարդակնոցի», իշխանությունների ստեղծած «քաղաքացիական» դաշտից փախչում են Բաքու, Հայաստանը կանգնած է պատերազմի շեմին, և այս պայմաններում Սերժն ուզում է Սահմանադրությունը փոխել, որպեսզի համատարած քաոսի պայմաններում շարունակի այն, ինչ հիմա է անում, ու դեռ մի բան էլ խորացնի բոլոր արատները։
Սրա՛ մասին մտածեք, այլ ոչ թե ընկեք կեղծ «գեոպոլիԾիկ» խաղերի գիրկն ու «Գեբելսյան» քարոզչամեքենայի ջրերը։ Չի՛ կարելի իրականությունից կտրված գնահատականներ տալ և «ֆիլոսություն» անել։
Արան ընդամենը ինդիկատոր է։ Նա ակամայից ցույց է տալիս, թե ինչ օրն է գցել Սերժը Հայաստանին, ու դեռ ինչեր է ուզում անել։
Արա Աբրահամյանն իրարանցում է առաջացրել

Կարեն Հակոբջանյան