Ի պաշտպանություն ՀՀ կալանավայրերում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալների
Մամուլում լուրեր են հրապարակվել այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ղեկավարության կողմից ծրագիր է մշակվել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ սկսել կիրառել նոր հալածանքներ: Նշվում է, որ քրեակատարողական վարչության ղեկավարությանը ՀՀ ամենավերին իշխանական օղակներից հրահանգված է քրեական տարրերի ներգրավմամբ բռնաճնշումներ սկսել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ: Նպատակը' մամուլում ծավալած նրա հրապարակախոսական գործունեությունը կանխելն է: Նշանակալի է այն հանգամանքը, որ քաղբանտարկյալին լռեցնելու իրենց նպատակին հասնելու համար ՀՀ իշխանությաունները փորձում են օգտագործել քրեական աշխարհը, գործելաոճ, որ լայնորեն կիրառվում էր խորհրդային կալանավայրերում:
Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն կոչ է անում Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, բոլոր շահագրգիռ մարդկանց, ՀՀ քաղաքացիներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն ՀՀ կալանավայրերում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալների եւ, այս կոնկրետ դեպքում, ի պաշտպանություն քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի:
Միայն մեր համատեղ բողոքի ու պայքարի արդյունքում է հնարավոր չեզոքացնել այն վտանգը, որ կախված է Նիկոլ Փաշինյանի գլխին:
Այսօր միասին պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին եւ մյուս քաղբանտարկյալներին մենք պաշտպանում ենք մեզ, մեր ազատ ապրելու, մեր ազատ արտահայտվելու, մեր ապագան ազատ ու անկաշկանդ կերտելու իրավունքը:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների
և հալածյալների պաշտպանության կոմիտե