Աշխարհ

18.10.2015 21:22


Անգելա Մերկել. «Գերմանիան պատրաստ է աջակցել Թուրքիային»

Անգելա Մերկել. «Գերմանիան պատրաստ է աջակցել Թուրքիային»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենք պատրաստ են աջակցել Թուրքիային Եվրամիությանն անդամակցելու գործընթացն արագացնելու հարցում: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Մերկելն այս հայտարարությունն արել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ Ստամբուլում կայացած բանակցություններից հետո:

Նշվում է նաև, որ կողմերը շոշափելի առաջընթաց են գրանցել Գերմանիայի և Թուրքիայի միջև ազատ մուտքի ռեժիմի գործարկման հարցի կապակցությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը