Հայաստանում առկա տնտեսական խայտառակ վիճակը վերջին շրջանում ընդունված է արդարացնել ռուբլի–դոլար փոխարժեքով և ռուսական տնտեսության մեջ առկա խնդիրներով։ Իշխանությունները սիրում են ասել, որ իրենք մեղավոր չեն, և միայն ՌԴ–ում է պետք փնտրել մեղավորներին։
«Հայաստանյան իշխանություններն ինչպե՞ս կարող էին կանխատեսել և ազդել ռուսական ռուբլու փոխարժեքի վրա»,– խաղողն ու մյուս ապրանքներն իրացնել չկարողացողներին հակադարձում են տարատեսակ չինովնիկները։
Ուզում են ասել, որ հայկական խմիչքն ու այլ ապրանքները դժվարությամբ են իրացվում ՌԴ–ում, հետևաբար պետք չէ զարմանալ, որ մթերումների հարցում խնդիրներ են առաջացել։
Եվ այսպես, Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ ձախողումներն արդարացնելու համար օգտագործվում էր «Մենք ի՞նչ մեղավոր ենք. միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով է ՀՀ տնտեսությունը հետ գնում» ձևակերպումը, իսկ հիմա էլ ներքին ձախողումների պատճառ են ներկայացվում ռուսական ռուբլու թուլացումն ու դրանով պայմանավորված արտահանման դժվարությունները։
Այն, որ հայաստանյան իշխանությունները չեն կարող ազդել ռուբլի–դոլար փոխարժեքի վրա, և այն, որ ռուսական ռուբլու «թուլացումն» ուղղակիորեն հարվածում է դեպի ՌԴ ապրանք արտահանողներին, անվիճելի է, սակայն այստեղ կա շատ կարևոր հարց։
Այս իշխանությունները չեն կարող ազդել ռուբլի–դոլար հարաբերակցության վրա, սակայն շատ հանգիստ կարող են ազդել դրամ–դոլար և դրամ–ռուբլի հարաբերակցության վրա։ Նաև կարող են նպաստել սեփականության ինստիտուտի պաշտպանությանը և ձևավորել մրցակցային տնտեսական հարաբերություններ։ Կարող են, բայց չեն անում, քանզի առաջնորդվում են քաղաքական և անձնական նպատակահարմարությամբ։
Դատելով ամենից՝ որոշվել է արհեստականորեն պահել ՀՀ դրամի փոխարժեքը «ուժեղ» մակարդակի վրա, որպեսզի, իբր, խուսափեն ինֆլյացիայից։ Երևի մտածում են՝ հանրաքվեն կեղծելուց առաջ չարժե լրացուցիչ խնդիրներ ստեղծել. ջհանդամ, թե Հայաստանի տնտեսությունը մեռնում է «ուժեղ» դրամի քաղաքականությունից, և ջհանդամ, թե դոլարային պահուստները չեն փոշիանա։
Անձնականի մասով էլ «ուժեղ» դրամի քաղաքականությունը վարվում է, որպեսզի Սերժ Սարգսյանի շրջապատը ֆինանսապես շահի։ Այդ շրջապատը հիմնականում զբաղվում է ներմուծմամբ (բենզին և այլն) և ներգրավված է հոսանքի արտադրության ու վաճառքի ոլորտում։ Ու որքան շատ դոլարներ հնարավոր լինի գնել քիչ քանակի դրամով, այնքան ավելի լավ իշխող նեղ խմբի համար։
Իսկ թե ինչ կլինի իր ապրանքն իրացնել չկարողացող գյուղացու, արտահանել չկարողացող արտադրողի ու ընդհանրապես ՀՀ տնտեսության հետ, Բաղրամյան 26–ում այնքան էլ չեն մտահոգվում։ Սրանց հետաքրքրում են «սահմանադրական» հեղաշրջման ծրագրի կյանքի կոչումն ու թալանի «իրավունքի» պահպանումը։
Ուժեղ դրամն ու թույլ Հայաստանը

Կարեն Հակոբջանյան