Արմեն Մարտիրոսյանի համար ավելի հաճելի էր Արևիկ Պետրոսյանին տեսնել
«Փաստարկ» ակումբում ՀՀ ԱԺ փոխխոսնակի փոփոխության և ընտրությունների վերաբերյալ խոսելիս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ չի կարծում, թե Արևիկ Պետրոսյանին Սամվել Բալասանյանով փոխարինելը կարող է Բարգավաճ Հայաստան կուսակցության աշխուժացման համար մեծ խթան դառնալ, քանի որ դա միայն փոխխոսնակի անձով չէ, որ պայմանավորված է։
-Սա ընդամենը կարծես թե թուլացումն էր ռոբերտքոչարյանական թևի, որովհետև Արևիկ Պետրոսյանը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի կադրերից մեկը։ Ինձ համար որոշակիորեն, որպես քաղաքացու, շատ ավելի հաճելի էր ամբիոնում տեսնել գրագետ, կիրթ կնոջ և հատկապես կնոջ՝ մի փոքր փորձելով ոչ ամբողջական, բայց լուծում տալ նաև կանանց դերի մեծացմանը քաղաքական գործընթացներում։ Այդ տեսանկյունից Արևիկ Պետրոսյանի այնտեղ լինելն ավելի ճիշտ էր, բայց պետք է նշեմ, որ երկու պարագայում էլ քաղաքական առումով անհամաձայնությունների շարքը շատ մեծ է լինելու ինչպես Արևիկ Պետրոսյանի, այնպես էլ Սամվել Բալասանյանի պարագայում,-ասել է Արմեն Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է փոխխոսնակի ընտրություններին մասնակցելուն, Ա. Մարտիրոսյանը նշել է, որ խմբակցությունում դրա վերաբերյալ քննարկումներ դեռևս չեն եղել, բայց ամենայն հավանականությամբ «Ժառանգությունը» քվեարկությանը չի մասնակցի։

7or.am