Լրահոս

07.02.2011 10:35


Հ. Ղուկասյան. «Առկա է դատական իշխանության յուրացում»

«Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերությունը հանդիսանալով Աբովյան 4 հասցեում գտնվող՝ «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող տարածքի ձեռքբերող, 2010թ մարտ 10-ին հիմնվելով դատարանի  ապօրինի  վճռի վրա,  «Օլիմպ» ԱԿ-ին  վտարեց իր սեփական տարածքից։

«Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ն դիմել է Կադաստրի պետական կոմիտե Աբովյան 4 հասցեում իր իրավունքները գրանցելու համար, սակայն ստացել է մերժում։ «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ն չի դիմել դատարան ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԱ  «Կենտրոն» ՏՍ-ի դեմ, այլ դիմել է ընդհանուր իրավասության դատարան' հատուկ վարույթի գործերով դիմում ներկայացնելով:

«Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ն չկարողանալով իր սեփականության իրավունքը գրանցել նշված գույքի և հողատարածքի նկտմամբ, դիմել է դատարան փորձելով շրջանցել թե՜ Կադաստրին, թե՜ գույքի նախկին սեփականատիրոջը , իսկ դատարանը առանց որևէ հիմնավորման, իրավաբանական հնարք է իրականացրել, և իրավաբանությանն անհայտ ձևով միանգամից մի վճռով երկու հարց է լուծել և երկու մեծ ծառայություն մատուցել «Ավո»-ին: Նախ, դատարանը վռով շրջանցել է Կադաստրի կոմիտեին, և երկրորդ միանգամից դիմողին դարձրել է հողամասի սեփականատեր:

Դատարանը չէր կարող այնպիսի նորամուծություններ մտցնել անձի կողմից դատարան դիմելու առումով, որը նախատեսված չէ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով: Մինչդեռ դատարանը առանց հաշվի առնելու, թե իրականում վեճ գոյություն ունի թե ոչ, դիմումը ընդունել է վարույթ և քննել է գործը:

Օլիմպ» ԱԿ-ը զրկվել է  դատաքննությանը մասնակցելու հնարավորությունից, որի ժամանակ կարող էր ապացույցներ ներկայացնել, ցուցմունքներ տալ, բացատրություններ  և հիմնավորումներ բերել, որ օրենքներով և ՀՀ Սահմանադրության համաձայն վիճելի գույքի միակ սեփականատերը այս պահին Օլիմպ» ԱԿ-ն է:

Այսպիսով, եթե չկա իրավունքների խախտման վտանգ, ապա անձը չի կարող ուղղակի հենց այնպես դիմել դատարան և դատարանում պահանջ ներկայացնել: Մասնավորապես անձը չի կարող դիմել դատարան և դատարանից խնդրել հաստատել, որ այս տարի 2011 թվականն է, կամ, որ այսօր չորեքշաբթի է, և այլն: Նաև, եթե որևէ մեկը կասկածի տակ չի դնում որևէ փաստի գոյությունը, անձը չի կարող դիմել դատարան և պահանջել, որ դատարանը ճանաչի այդ փաստի առկայությունը: Մասնավորապես անձը չի կարող դիմել դատարան և պահանջել, որ դատարանը հաստատի, որ իր անունը Ավո կամ Մամիկոն է, կամ, որ իր վերնաշապիկը սեփականության իրավունքով պատկանում է իրեն, կամ, որ ինքը ՀՀ կառավարության որոշումով դարձել է տվյալ հասցեում գտնվող սեփականության ձեռքբերող, կամ, որ իրեն սեփականության իրավունքով պատկանում է Երևանի Աբովյան փողոցում գտնվող անշարժ գույքը, կամ, որ ինքը կարողանում է ՀՀ դատարաններում կամայական բովանդակության վճիռներ ստանալ ՀՀ-ի անունից, և այլն:

Գտնում եմ, որ այստեղ առկա է դատական իշխանության յուրացում, որը համաձայն ՀՀ Սահմանադրության հանցագործություն է և սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը։

 

Հ. Ղուկասյան

Այս խորագրի վերջին նյութերը