Լրահոս

29.09.2010 15:21


ԲՀԿ–ՀՀԿ՝ ձևական հակամարտությո՞ւն

ԲՀԿ–ՀՀԿ՝ ձևական հակամարտությո՞ւն

-Այս պահին ես այդքան էլ լավ չեմ պատկերացնում, որ հիմնականում տնտեսական գործունեությամբ շատ հայտնի Գագիկ Ծառուկյանը կարող է հայտնվել ընդդիմադիրի կարգավիճակում, որովհետև մենք բոլորս տեսել ենք, թե ընդդիմադիր օլիգարխների հետ կապված ինչ պատմություններ կարող են լինել՝ վառ օրինակ ունենալով Խաչատուր Սուքիասյանի հետ պատահածը։ Ուստի ես չեմ կարծում, թե Գագիկ Ծառուկյանը տնտեսական գործոնից և գործչից կարող է դառնալ այդպիսի մեծ քաղաքական գործիչ և գործոն,-«Փաստարկ» ակումբում ասել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ում, բացի Գագիկ Ծառուկյանից, շատ մեծ թիվ են կազմում տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները, և «Օրինաց երկիր» կուսակցության պարագայում էլ շատ լավ երևաց, թե տնտեսական գործունեությամբ զբաղվող անձինք, որոնց ճակատին ՕԵԿ էր գրված, շատ կարճ ժամանակահատվածում հիշում են, որ իրենք իշխանութուն են սիրում։

-Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կլինի այն հզոր քաղաքական ուժը, որն ընդդիմություն կարող է ներկայացնել։ Սա է իմ դիտարկումը ԲՀԿ-ՀՀԿ  ձևական հակամարտության հետ կապված,- ընդգծել է Արմեն Մարտիրոսյանը։

«Ձեր կարծիքով՝ ԲՀԿ-ի նկատմամաբ հալածանքներ կա՞ն» լրագրողի հարցին Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է, որ չի կարծում, թե իրականում նման խնդիր կա, քանի որ այդ հալածանքների արձագանքները շատ մեծ պետք է լինեն։

-Կարծում եմ՝ այստեղ հետևյալ խնդիրը կա. ի տարբերություն 2007թ., այժմ ձայները խիստ, չասեմ՝ բևեռացված են, բայց հստակ կողմնորոշված են, և ազատ ձայներ, կարծում եմ, շատ քիչ են լինելու։ Այդ թվում՝ նաև վարչական ռեսուրսին և ընտրակաշառքին ենթակա ձայները հնարավոր է համեմատաբար քիչ լինեն, և այսօր պայքար է գնում հենց այդ վարչական ռեսուրսի ձայների համար։ Ուստի հանրապետականի ձայների որոշակի կենտրոնացում, այնուամենայնիվ, պետք կլինի,-նշել է Արմեն Մարտիրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը