Լրահոս

29.09.2010 16:09


«Ժառանգությունը» ՀԱԿ–ին չի սատարի, բայց միասնական ցուցակին դեմ չէ

«Ժառանգությունը» ՀԱԿ–ին չի սատարի, բայց միասնական ցուցակին դեմ չէ

Գնահատելով խորհրդարանական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության հնարավորությունները՝ կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե «Ժառանգությունն» այս ժամանակահատվածում աշխատել է խղճի մտոք և իսկապես սպասարկել է ժողովրդի շահը, ինչը հասարակությունը տեսել է:

Ընտրություններին կուսակցությունն առանձի՞ն է մասնակցելու, թե ոչ՝ դեռևս որոշված չէ, սակայն Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ փորձ է արվելու միասնական մասնակցել.

-Բայց, ի տարբերություն մյուս ընտրությունների, այս անգամ մենք նաև պատրաստ ենք լինելու միայնակ գնալ, որովհետև չի լինելու այնպես, որ «Ժառանգությունը» վերջին մեկ կամ երկու օրում որոշում կայացնի ցուցակի մասին, կամ որոշում կայացնի՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ։

«Առաջիկա նախագահական ընտրություններին հնարավո՞ր է՝ նորից սատարեք Լևոն Տեր-Պետրոսյանին, թե՞ ոչ» հարցին ի պատասխան Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե չի կարծում, որ նույն գետը երկու անգամ մտնում են։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ին սատարելուն, Արմեն Մարտիրոսյանն ասել է.

-Կարծում եմ՝ առանձին վերցրած ՀԱԿ-ին սատարելու խնդիր այլևս երբեք չի լինի։ Երևան քաղաքի ավագանու ընտրությունները բավական լավ դաս եղան «Ժառանգության» համար, բայց չեմ բացառում ՀԱԿ-ի հետ համատեղ ճակատի, միացյալ ցուցակի հարցը։

Նա նշել է, որ միասնական ցուցակի հավանականությունը ոչ միայն չի բացառում, այլև շատ ուրախ կլինի, որ նման տրամաբանական ցուցակ կազմվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը