Աշխարհ

23.10.2015 09:55


ՌԴ գլխավոր շտաբ. ԻԼԻՊ–ը դեռահասների է զենքի տակ դնում (լուսանկար)

ՌԴ գլխավոր շտաբ. ԻԼԻՊ–ը դեռահասների է զենքի տակ դնում (լուսանկար)

Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայիններն անչափահասների զորահավաք են սկսել։ Բացի այդ, ահաբեկիչներն արգելափակիչ ջոկատներ են ստեղծում, որպեսզի խուսափեն մանկահասակ կռվողների դասալքությունից։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտնել է ՌԴ Գլխավոր շտաբի ԳՕՎ գեներալ–գնդապետ Անդրեյ Կարտապալովը։

Նրա խոսքերով՝ մեծ կորուստների պատճառով ԻԼԻՊ–ի դաշտային հրամանատարներն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում ստիպված են զենքի տակ դնել բոլորին անխտիր։

«Հայտարարված զորակոչին ներակայանում են դեռահասներ՝ սկսած 12 տարեկանից։ Սակայն վախի պատճառով այդ նորակոչիկները նետում են զենքերը և զանգվածաբար լքում դիրքերը։ Մեզ հայտնի է, որ Հալեպի ահաբեկչական խմբավորումների ղեկավարները, փորձելով կանխել անչափահասների փախուստը, առավել հավատարիմ զինյալներից արգելափակիչ ջոկատներ են ստեղծում»,–ասել է գեներալը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ներկայումս Սիրիայի գրոհայինների շրջանում զանգվածային դասալքություն է սկսվել. փախչում են Թուրքիա և Հորդանան։ Դաշտային հրամանատարները փորձում են օգնական ուժեր ներգրավել Իրաքից։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը