Լրահոս

29.09.2010 16:52


Ռ. Թորոսյան. «ԱԺ եվրոինտեգրման հանձնաժողովը չի գործում»

Մեզ  չի  զարմացնում  այն  հանգամանքը, որ  ԵԽ-ի  երևանյան  առաջիկա  ֆորումը  կազմակերպվում  է «եվրոպական»  չափանիշներով, այն  է' ֆորումին  մասնակցելու  են  միայն  եվրոպական  և ՀՀ  գրանտակերները:

Սակայն, մեզ  լրջորեն  մտահոգում  է  այն  փաստը, որ  հարկատուներիս  հաշվին  գոյություն  ունեցող   ԱԺ  եվրոպական  ինտեգրման  հարցերի  մշտական  հանձնաժողովը  □մատը  մատին  չի  խփում□, անգամ, ճշտելու  թե  ինչու՞  են  ՀՀ  իրավապաշտպան  կազմակերպությունները  դուրս  մնացել  □զեհե□-ների  ցուցակից:

Տպավորություն  է  ստեղծվում, որ  ԱԺ  հիշյալ  հանձնաժողովը  ստեղծվել  է  միայն  կոալիցիոն  ընկերների  ԱԺ  փայատաիրական  ախորժակները  բավարարելու  համար, որի  վառ  ապացույցն  է  նաև  Հանձնաժողովի  գործունեության  մասին  տեղեկատվությունը  ԱԺ  պաշտոնեական  կայքում'  ի  համեմատություն  մյուս  հանձնաժողովների  հետ:

Իրականում  դժվար  է  անգամ  գուշակել  □Եվրոպացի□  այդ  պառլամենտականների  գործունեության   իմաստն  ու  ուղղվածությունը  կամ  ոլորտները, որոնք  ըստ  Կանոնակարգի  հետևյալն  են'

Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում:

Հավանաբար, □կապեր□  ասելով  հասկանում  են  իրենց  անձնական  մասնակցությունը   այս  կամ  այն  պատվիրակության  կազմում, իսկ  մնացյալը  թողել  են  բախտի  քմահաճույքին:

Թերևս, դրա  վառ  ապացույցներն  են'  ԵԽ  և  ԵՄ  միջամտությունները  մեր  ընտրություններին, ՀՀ  քաղաքացիական  հասարակության  դանդաղ ինտեգրումը  եվրոպական  ընտանիքին,  գրանտակերային  անիմաստ  կամ  ձևական  միջոցառումները  և  այլն:

«Գերագույն խորհուրդ-պատգամավորական  ակումբ»     նախագահ    Ռ. Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը