Մի կողմ թողնելով անձի գործոնը՝ պետք է նկատել, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները կարող են Հայաստանում օրենսդրական կարգավիճակ տալ քաղաքական մենաշնորհին կամ էլ պատճառ դառնալ պետական կառավարման ոլորտում քաոսի առաջացմանը, երբ շունը տիրոջը չի ճանաչի և բոլորը կկռվեն բոլորի դեմ։ Եվ սա պատերազմի նախաշեմին կանգնած մեր երկրում։
Իշխանությունների օգտին «ընդդիմադիր» կարգավիճակով քարոզ տանողները պնդում են, թե գործող Սահմանադրությամբ էլ է քաղաքական մենաշնորհ հաստատվել և ուրեմն փոփոխություններից հետո առանձնապես բան չի փոխվելու։ Դա, իհարկե, դեմագոգիա է։
Այո՛, գործող Սահմանադրության պայմաններում հաստատվել է քաղաքական մենաշնորհ, բայց այդ մենաշնորհը լեգիտիմ չէ և հակասում է մայր օրենքի հիմքում դրված փիլիսոփայությանը։ Այդ փիլիսոփայության շրջանակներում պետք է պարտադիր լինի մրցակցային քաղաքական համակարգը, ինչը ժողովրդավարական հարաբերությունների և շուկայական տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է։
Թղթի վրա գրվածն ու իրական կյանքում հաստատված իրավիճակը իրար հակասում են և քաղաքական ուժերը լեգիտիմ մակարդակով պայքարում են իրական կյանքը գրվածին մոտեցնելու համար։
Իսկ ահա առաջարկվող փոփոխություններով քաղաքական մենաշնորհը դառնում է իրավական նորմ, ինչը ֆունդամենտալ առումով այլ փիլիսոփայություն է և ենթադրում է այլ խաղի կանոն։
Սահմանադրական փոփոխությունների նախագծում առկա 89–րդ հոդվածը մի մեծ ական է Հայաստանի տակ։ Այդ հոդվածում խտացված է քաղաքական ու պետական կառավարման համակարգերի այլասերման ճանապարհային քարտեզը։ «Ինստիտուցիոնալ» հիմքերի վրա է դրվում քաղաքական հաճախորդությունը (ՀՅԴ վերնախավը դրա համար է ուրախացել)։
Հենց այդ մասին էլ իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Վարդան Օսկանյանը։ Նա ձեռքը դրել է ցավի վրա ու խփել ճիշտ նշանակետին։ Դա է պատճառը, որ իշխանական քարոզչամեքենան փորձում է քննադատել Օսկանյանին։ Փորձում է, բայց չի ստացվում, քանզի նրա ասածներին հակափաստարկ չկա։
Միակ «փաստարկն» այն է, որ Օսկանյանը ճիշտ բան է ասում, բայց քանի որ նա Ռոբերտ Քոչարյանի ժամանակ արտգործնախարար է աշխատել, ապա բարոյական իրավունք չունի քննադատել (և ովքե՞ր են խոսում բարոյականությունից)։ Համաձայնե՛ք, որ սա առնվազն ծիծաղելի «փաստարկ» է։
Փաստորեն, ստացվում է, որ Քոչարյանի նախագահության տարիներին առանցքային դերակատարություն ունեցող մարդը իրավունք ունի փոխել գործող Սահմանադրությունը, իսկ ահա Օսկանյանը իրավունք չունի խոսել առաջարկվող փոփոխությունների վնասակարության ու վտանգների մասին։
Ստացվում է նաև, որ իշխանություններն իրենց կից գործող «ընդդիմադիր» լրատվամիջոցներով հաստատում են, որ առաջարկվող փոփոխությունը վատն է։ Այսինքն՝ ասում են այն, ինչ ասում է Օսկանյանը։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։
Վարդան Օսկանյանը ճիշտ նշանակետի է խփել

Կորյուն Մանուկյան