Լրահոս

30.09.2010 09:11


ՀԵՄ. «Բարոյական առումով օրինակելի ենք...»

«European report on preventing violence and knife crime among young people» զեկույցից տեղեկացանք, որ Հայաստանը Եվրոպայի ամենաապահով երկրներից մեկն է:

Այսպես. 10-29 տարեկան անձանց սպանությունների թվով Հայաստանը նախավերջին տեղում է. 0.50 սպանություն 100000 հոգուն ցուցանիշով: Վերջին տեղում է Գերմանիան 0.47 սպանություն 100000 հոգուն ցուցանիշով: Այդ ցուցանիշով առաջին տեղում է Ռուսաստանը 15.85 ցուցանիշով, երկրորդում' Ալբանիան 11.20 ցուցանիշով, երրորդում' Ղազախստանը 10.66 ցուցանիշով: Դեռահասների նկատմամբ բռնությունների առումով Հայաստանը ևս օրինակ կարող է ծառայել աշխարհի առաջատար համարվող երկրների համար.մեր ցուցանիշներով մենք գրավում ենք վերջին տեղը. 2.4% , մինչդեռ եվրոպական այնպիսի երկիր,

 ինչպիսին օրինակ Բելգիան է, դեռահասների նկատմամբ բռնությունները կազմում են մոտ 16-17%: Այդ ցուցանիշով առաջին տեղում է Սլովենիան - 27.8%: Հայաստանում համեմատաբար մեծ է դեռահասների զոհվելու ցուցանիշը - 4-4.5%,սակայն այս ցուցանիշը մեծամասամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով է:

Այս ցուցանիշները պատահականության արդյունք չեն.մենք գազան ազգ չենք,մենք աննասուն չենք,մենք մեր գենի ժառանգորդն ենք,դրա շնորհիվ բարձր բարոյականություն պահանջող զեկույցներում գրավում ենք առաջին տեղ,և օրինակ ենք ծառայում բոլորին:

Հավատում ենք,որ կգա ժամանակը,որ ամեն առումով մենք կլինենք օրինակելի Ազգ,օրինակելի Պետություն,և այս դժվար ժամանակները անցյալում կլինեն:

Հայազն Երիտասարդների Միաբանություն

Այս խորագրի վերջին նյութերը