Անգամ հոկտեմբերի 27–ի տարելիցը չի խանգարում Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին անել իր գործը, այն է՝ ՀՀԿ ներկայիս ղեկավարի օգտին նեոգեղամյանական դերով հանդես գալ։
Իշխանական թերթերից մեկին տված այսօրվա հարցազրույցում սույն «ժողգործիքը», պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի Հայաստանում մենք հիմա կապրեինք, եթե չլիներ 1999–ի հոկտեմբերի 27-ը, այնպիսի ձևակերպումներ է տվել, որոնք համահունչ են «Գեբելսյան» քարոզչամեքենայի կիրառածներին և տեղավորվում են Բ26–ի «գեներալնի լինյայի» մեջ։
«Եթե հոկտեմբերի 27–ը չլիներ, բոլորովին այլ կլիներ կյանքի որակը, մթնոլորտը երկրում այլ կլիներ, ու տարածաշրջանում ՀՀ դերն ու դիրքը բոլորովին այլ կլինեին։ Նաև՝ Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի շուտ կդառնար երիտասարդ թոշակառու, ... Գագիկ Ծառուկյանն ու Արա Աբրահամյանը ոչ միայն հայտ չէին ներկայացնի քաղաքական դաշտ մտնելու, այլև այդ ուղղությամբ չէին էլ մտածի»,– ասում է Արամ Սարգսյանը։
Այն մասին, որ հոկտեմբերի 27–ը լուրջ հարված էր մեր երիտասարդ պետականությանը, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց ուշադրությո՛ւն դարձրեք. Արամը թվարկում է ենթադրյալ բաներ, որոնք, իր պատկերացմամբ, չէին լինի Վազգենի կենդանության օրոք, բայց «պատահաբար» չի նկատում Սերժ Սարգսյանին։ Օրինակ՝ որպես «թունդ ընդդիմադիր»՝ չի ասում, որ Վազգենի կենդանության օրոք ՀՀԿ ներկայիս ղեկավարը նախագահ չէր դառնա ու չէր էլ փորձի սահմանադրական փոփոխությունների միջոցով երկարացնել իր իշխանությունը։
Արամը խոսում է բացառապես այն մարդկանց դեմ, ում դեմ որ աշխատել ու աշխատում է իշխանական նեղ թիմը։ Տեսնես՝ ինչո՞ւ է այդպես։
Մի՞թե այս մարդն այն աստիճանի է մտել «զակազի» տակ, որ անգամ սգո օրը պարտադրված է կցվել «Գեբելսյան» քարոզչամեքենային ու հանդես գալ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Մի՞թե այդքան անխիղճ են պատվիրատուները։ Թե՞ Արամը սեփական նախաձեռնությամբ է «մեյդան» դուրս գալիս ու իր ծառայություններն առաջարկում ոմանց։ Ամեն դեպքում, զզվելի տեսարան է։
Դե, իսկ Արա Աբրահամյանն Արամի համար նոր թեմա է և ուրախության աղբյուր։ Չէ՞ որ Արայի ակտիվացմամբ դհոլության պահանջարկն ու, հետևաբար, նաև գինը բարձրանում են։
Սամվել Խաչագողյան
Հ.Գ.։ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը մտել է քարոզչության փուլ, բայց առանձին հանդես գալու և տնետուն ընկած «ոչ» քարոզելու խոստում տված Արամ Սարգսյանն առայժմ ընկած է իշխանական լրատվամիջոցների դռներն ու դհոլություն է անում ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի դեմ։ Իսկական «շուստրի» ընդդիմադիր գործիչը հենց այդպիսին պետք է լինի, այլ ոչ թե Նիկոլի պես «պալիտլինի»։
«Նոն ստոպ» ռեժիմով հաճախորդը
Անգամ հոկտեմբերի 27–ի տարելիցը չի խանգարում Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին անել իր գործը, այն է՝ ՀՀԿ ներկայիս ղեկավարի օգտին նեոգեղամյանական դերով հանդես գալ։
Իշխանական թերթերից մեկին տված այսօրվա հարցազրույցում սույն «ժողգործիքը», պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի Հայաստանում մենք հիմա կապրեինք, եթե չլիներ 1999–ի հոկտեմբերի 27-ը, այնպիսի ձևակերպումներ է տվել, որոնք համահունչ են «Գեբելսյան» քարոզչամեքենայի կիրառածներին և տեղավորվում են Բ26–ի «գեներալնի լինյայի» մեջ։
«Եթե հոկտեմբերի 27–ը չլիներ, բոլորովին այլ կլիներ կյանքի որակը, մթնոլորտը երկրում այլ կլիներ, ու տարածաշրջանում ՀՀ դերն ու դիրքը բոլորովին այլ կլինեին։ Նաև՝ Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի շուտ կդառնար երիտասարդ թոշակառու, ... Գագիկ Ծառուկյանն ու Արա Աբրահամյանը ոչ միայն հայտ չէին ներկայացնի քաղաքական դաշտ մտնելու, այլև այդ ուղղությամբ չէին էլ մտածի»,– ասում է Արամ Սարգսյանը։
Այն մասին, որ հոկտեմբերի 27–ը լուրջ հարված էր մեր երիտասարդ պետականությանը, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց ուշադրությո՛ւն դարձրեք. Արամը թվարկում է ենթադրյալ բաներ, որոնք, իր պատկերացմամբ, չէին լինի Վազգենի կենդանության օրոք, բայց «պատահաբար» չի նկատում Սերժ Սարգսյանին։ Օրինակ՝ որպես «թունդ ընդդիմադիր»՝ չի ասում, որ Վազգենի կենդանության օրոք ՀՀԿ ներկայիս ղեկավարը նախագահ չէր դառնա ու չէր էլ փորձի սահմանադրական փոփոխությունների միջոցով երկարացնել իր իշխանությունը։
Արամը խոսում է բացառապես այն մարդկանց դեմ, ում դեմ որ աշխատել ու աշխատում է իշխանական նեղ թիմը։ Տեսնես՝ ինչո՞ւ է այդպես։
Մի՞թե այս մարդն այն աստիճանի է մտել «զակազի» տակ, որ անգամ սգո օրը պարտադրված է կցվել «Գեբելսյան» քարոզչամեքենային ու հանդես գալ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Մի՞թե այդքան անխիղճ են պատվիրատուները։ Թե՞ Արամը սեփական նախաձեռնությամբ է «մեյդան» դուրս գալիս ու իր ծառայություններն առաջարկում ոմանց։ Ամեն դեպքում, զզվելի տեսարան է։
Դե, իսկ Արա Աբրահամյանն Արամի համար նոր թեմա է և ուրախության աղբյուր։ Չէ՞ որ Արայի ակտիվացմամբ դհոլության պահանջարկն ու, հետևաբար, նաև գինը բարձրանում են։
Սամվել Խաչագողյան
Հ.Գ.։ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը մտել է քարոզչության փուլ, բայց առանձին հանդես գալու և տնետուն ընկած «ոչ» քարոզելու խոստում տված Արամ Սարգսյանն առայժմ ընկած է իշխանական լրատվամիջոցների դռներն ու դհոլություն է անում ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դեմ։ Իսկական «շուստրի» ընդդիմադիր գործիչը հենց այդպիսին պետք է լինի, այլ ոչ թե Նիկոլի պես «պալիտ լինի»։