Աշխարհ

27.10.2015 19:05


«Яндекс»–ը մտածում է լրագրողներին ռոբոտներով փոխարինելու մասին

«Яндекс»–ը մտածում է լրագրողներին ռոբոտներով փոխարինելու մասին

Ռուսական «Яндекс» որոնողական համակարգը հայտարարել է սեփական տեղեկատվական գործակալության բացման մասին: «Вести.Ru.»-ի փոխանցմամբ՝ ԶԼՄ-ի համար հատուկ հոսքի ձևավորման համար պատասխանատու են լինելու ռոբոտները՝ տեղեկությունների մոնիթորինգի և վերլուծության հիման վրա ստեղծված ավտոմատ ալգորիթմները:

Նշվում է, որ գործակալությունն իր գործունեությունը սկսելու է ճանապարհային խցանումներից և եղանակի մասին տեղեկություններից, ինչպես նաև այն թեմաներից, որոնք ամենապահանջվածն են որոնողական համակարգում: Այդ նպատակով «Яндекс»–ը նախատեսում է համագործակցել ՌԴ 24 քաղաքի խմբագրությունների հետ:

Ապագայում նախատեսվում է ընդլայնել թեմաների ցանկը: Այսպես, նորությունների հոսքը պարունակելու է տարբեր գրացուցակներ հեռուստաալիքների համար, հատուկ տեքստային ինտերֆեյս՝ ռադիոկայանների համար, ծանուցումների հոսք՝ կայքերի, ամսագրերի և լրատվական գործակալությունների համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը