Լրահոս

30.09.2010 13:17


Սերգո Երիցյան. «Կրթական խեցու մեջ չենք կարող պարփակվել»

Սերգո Երիցյան. «Կրթական խեցու մեջ չենք կարող պարփակվել»

Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը դրական է գնահատում Հայաստանում միջազգային այլընտրանքային ծրագրեր ունեցող դպրոցների բացումը և կարծում է, որ շատ դեպքերում բարձրաձայնվող խնդիրը չափազանցված է։ Որպես օրինակ, Ս. Երիցյանը մատնանշել է Մելքոնյան դպրոցը՝ ասելով, որ երբեք չի լսել, թե տվյալ դպրոցն ավարտած հայը հայրենասեր չէ կամ հայերենին չի տիրապետում։

-Ի՞նչ վատ կլինի, եթե մենք ունենանք որոշակի թվով շրջանավարտներ, որոնք իրենց կրթությունը կստանան եվրոպական կրթական տարածքում։ Մենք պիտի բոլորս մոռանանք վաղուց, որ այլևս խեցու մեջ պարփակվել՝ մեր կրթական, սոցիալական, տնտեսական, քաղաքական և այլն, մենք չենք կարող, առավել ևս' կրթական խեցու մեջ չենք կարող պարփակվել։ Մենք վաղուց մտել ենք եվրոպական այդ կրթական տարածքը և այստեղ ինտեգրման խնդիր ունենք։ Միա՛յն հայերենով ինտեգրվել այդ կրթական տարածքին հնարավոր չէ,-ասել է նա՝ ավելացնելով, որ կրթական զարգացումներում մենք մեզ երբեք չպետք է զրկենք միջազգային այլընտրանքային բարձր համարում ունեցող դպրոցներից, և այդ դպրոցները ՀՀ-ում օտար լեզուների դրվածքի հարցում լուրջ դրական խթան կհանդիսանան։

«7օր»-ի հարցին, թե եթե օտարալեզու դպրոցները այդքան դրական բան էին, ինչո՞ւ ԿԳ նախարար եղած տարիներին անձամբ ի՛նքը դրանք բացելու նախաձեռնությամբ հադես չի եկել, Ս. Երիցյանը պատասխանել է.

-Դրա համար պետք է հասունանային պայմաններ։ Պայմանները հասունացել են այսօր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը