Լրահոս

30.09.2010 09:17


Խոստացված ցորենի սերմնացուն տեղ չի հասնում

Խոստացված ցորենի սերմնացուն տեղ չի հասնում

Հայաստանում ցորենի սերմնարտադրությունը վերականգնելու նպատակով, ինչպես հայտնի է, 2010-2014 թվականներին երկրում իրականացվելու է սերմնաբուծության ծրագիր, որի շրջանակներում Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասից ցորենի սերմն արդեն ներմուծվել է Հայաստան:  Շիրակի մարզ ներմուծվելու է մոտ 300 տոննա ցորենի սերմ, որը բաժանվելու է մարզի 31գյուղական  համայնքների միջև: Ամսվա սկզբներին պաշտոնական տարբեր հավաստիացումներ եղան, թե  սեպտեմբերի 20-ին արդեն գյուղացիական տնտեսությունները կստանան իրենց բաժին սերմացուն ու աշնանացան կսկսեն, բայց մինչ օրս ցորենը մարզ չի ներկրվել, ավելին խստացվել են նաև սերմնաարտադրության ծրագրով սահմանված այն պայմանները,  համաձայն որոնց գյուղատնտեսները ձեռք են բերելու սերմացուն: Սա խորը հիասթափություն է առաջացրել գյուղերում, մի մասը  պատրաստվում է հրաժարվել սերմացուից:

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասից Հայաստան ներմուծված ցորենի բարձրակարգ սերմացուի սպասում են նաեվ Հացիկ գյուղում:

Գյուղացիական տնտեսությունների մի մասը ստիպված  շարունակում են ձգձգել աշնանացանի աշխատանքները: Խոստացած սերմացուն տեղ չի հասնում: Գյուղապետն ասում է, սերմնաբուծության ծրագրից օգտվելու ցանկություն հայտնել է ընդամենը 1 շահառու, համայնքի  այն գյուղացիական տնտեսությունը, որն ամենամեծ չափի հողակտոր ունի գյուղում: Պաշտոնական տարբեր հավաստիացումներով սերմացուն արդեն պիտի բաժանված լիներ գյուղացիներին, ասում է Հացիկի համյանքապետ Արթուր Հարությունյանը, շարունակելով,- «Նախնական տվյալմերով սերմը արդեն պետք է լիներ Հայաստանում, իսկ պայմանագրերը պետք է կնքվեն մարզային ներկայացուցիչների եւ գյուղնախարարության ներկայացուցիչների կողմից: Սերմանցուի ուշացման պատճառների մասին տեղյակ չեմ, հուսով եմ, որ մոտ օրերս կպարզվի»:

Գյուղապետի կարծիքով, եթե սերմնացուի ներմուծումը ձգձվի ապա շատ հնարավոր է, որ այդ մեկ շահառուն ևս հրաժարվի սերմնացուից, քանի որ ցանքսի ժամկետն արդեն անցնում է և ուշացած սերմանցուն հնարավոր է, որ այլեւս պետք չլինի:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը