Լրահոս

30.09.2010 09:59


Հրդեհներ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցին հարակից տարածքում:

Ժամը 10.37-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.00-ին, մարվել' ժամը 11.25-ին:

Այրվել է 12 քմ. մակերեսով տորֆային տարածք:

* * *

Նույն օրը, ժամը 12.28-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 2/1 շենքի 51-րդ բնակարանում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Դեպքի մասին տեղեկացվել են Երևանի' էլ. ցանցի, «1-02», «1-03» և «1-04» ծառայությունները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.38-ին, մարվել' ժամը 12.41-ին:

Ա. Միրզոյանին պատկանող բնակարանի պատշգամբում այրվել է սեղան և 3 քմ. մակերեսով թղթի թափոն:

* * *

Նույն օրը, ժամը 13.01-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ջրաշեն գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.45-ին, մարվել' ժամը 17.00-ին:

Այրվել է Խ. Հովհաննիսյանին պատկանող տան բակում պահեստավորված 200 հակ անասնակերը:

* * *

Նույն օրը ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես' Երևան քաղաքի բուսաբանական այգու տարածքում այրվել է 800 քմ. խոտ, Կոտայքի մարզի' Եղվարդի Երևանյան 10ա հասցեին հարակից տարածքում' 2000 քմ., Եղվարդ-Երևան ավտո­ճանապարհի 7-րդ կիլոմետրին հարակից տարածքում' 3000 քմ., Արամուս գյուղում' 1000 քմ., Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասին հարակից տարածքում ' 6 հա խոտ, Արմավիրի մարզի' Բաղրամյան գյուղում' 1 հա խաղողի այգի, Շահումյան գյուղում' 3000 քմ. մակերեսով խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ արագորեն մարվել:

Այս խորագրի վերջին նյութերը