Արդեն վատ ավանդույթ է դարձել այն, որ 1999թ. հոկտեմբերի 27–ի ողբերգական դեպքերի տարելիցի օրը լրատվական ու քաղաքական դաշտի տարատեսակ ներկայացուցիչներ սկսում են շարադրություն գրել «Ի՞նչ կլիներ, եթե Վազգեն Սարգսյանը չսպանվեր» թեմայով։
Ամենավատն այն է, որ ոչ մեկի մտքով չի անցնում գրել կամ հայտարարել, որ եթե սպանությունը չլիներ, ապա Վազգենի ու մյուսների կյանքը կպահպանվեր, իսկ դա ամենակարևորն է։ Թե ինչպիսի արդյունքներ կունենայինք պետական կառավարման ոլորտում, արդեն տեսական քննարկման հարց է, և հնարավոր չէ միանշանակ պատասխաններ գտնել։
Այն, որ հոկտեմբերի 27–ով Հայաստանը շեշտակի հարված ստացավ, աներկբա է, բայց չի կարելի այդ ողբերգությունը շահարկման առարկա դարձնել ու զոհվածների անունից հայտարարել, թե ինչ կանեին նրանք, եթե ողջ լինեին, կամ ինչ թույլ կտային, եթե շարունակեին պաշտոնավարել։ Նմանատիպ «շարադրությունները» նախ և առաջ անհարգալից վերաբերմունք են սպանվածների հանդեպ։ Բայց դե, մենք հիմա այնպիսի գաղջ մթնոլորտում ենք հայտնվել, որ, օրինակ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամն, առանց ամաչելու, օգտագործում է ողբերգությունն իր հաճախորդական ծրագրերում՝ հայտարարելով, թե ինչ կլիներ այն դեպքում, երբ Վազգենը ողջ լիներ։
Ընդ որում՝ Արամն այնպիսի բաներ է ասում Վազգեն Սարգսյանի անունից, որ ձեռնտու է բացառապես գործող նախագահին և համահունչ է «Գեբելսյան» քարոզչամեքենայի տարածածներին։
Դե, քանի որ «Ի՞նչ կլիներ, եթե...»–ն շատ է պահանջված, մենք էլ մեր կողմից ասենք, թե ինչ կլիներ, եթե Վազգենը չսպանվեր։ Բայց մեր դեպքում ոչ թե կլինեն ենթադրություններ և կոնյունկտուրային գնահատականներ, այլ ամենահավանական վարկածներ։
Եվ այսպես, եթե Վազգեն Սարգսյանը չսպանվեր, ապա
–նրա եղբայր Արամ Սարգսյանը կշարունակեր սնվել Արարատի ցեմենտի գործարանի հաշվին ու կյանքում չէր երազի անգամ վարչապետի աթոռի մասին, ու նաև՝ հազիվ թե դառնար կուսակցության նախագահ,
–նույն Արամ Սարգսյանն այնքան կհաբռգեր, որ կդառնար այսօրվա Սաշիկը (սա փաստ չէ, բայց ամեն ինչ դրան գնալու միտում ուներ),
–Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ չէր դառնա ՀՀ պաշտպանության նախարար և իր ազդեցությամբ, դե ֆակտո, երկրորդ դեմք, ու նա չէր ունենա իր այսօրվա կարգավիճակը,
–ՀՀԿ–ն չէր պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականն ու հետո համակերպվեր նույն Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ նախագահ դառնալու փաստի հետ,
–վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանը չէր դառնա վարչապետ (Տարոն Մարգարյանն էլ, ըստ այդմ, չէր դառնա Ավանի թաղապետ, ապա՝ Երևանի քաղաքապետ, ու նաև այդքան հարուստ չէր լինի),
–էջմիածինցի գեներալ Մանվել Գրիգորյանը չէր դառնա ԵԿՄ նախագահ ու չէր կարողանա տարատեսակ խաղեր տալ՝ Վազգենի անունն օգտագործելով։
Էլի բաներ կարելի է թվարկել, թե ինչ կլիներ, կամ ինչ չէր լինի, եթե չսպանվեր Վազգեն Սարգսյանը, բայց այս պահին բավարարվենք ներկայացվածով։
Վերջում մեկ խորհուրդ՝ դադարեցրե՛ք մահացած մարդկանց անունից հայտարարություններ անելն ու նրանց անելիքների մասին քաղաքական նպատակահարմարությունից ելնելով խոսելը։
Ի՞նչ կլիներ, եթե ...

Կարեն Հակոբջանյան