Աշխարհ

29.10.2015 13:26


Պեսկով. «ՌԴ–ն և ԱՄՆ–ը չեն քննարկում Սիրիայում հնարավոր ռազմական գործողության համաձայնեցումը»

Պեսկով. «ՌԴ–ն և ԱՄՆ–ը չեն քննարկում Սիրիայում հնարավոր ռազմական գործողության համաձայնեցումը»

Ռուսաստանն ու ԱՄՆ–ը չեն խորհրդակցում Սիրիայում հնարավոր ռազմական գործողությունը համաձայնեցնելու հարցով։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ, չեն անցկացվում»,–ասել է Պեսկովն՝ ի պատասխան լրագրողի՝ «Անցկացնո՞ւմ են արդյոք կողմերը խորհրդակցություններ՝ Սիրիայում հնարավոր ցամաքային գործողության դեպքում ռուս և ամերիկացի զինովորականների գործողությունները համաձայնեցնելու վերաբերյալ» հարցին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30–ից ՌԴ–ն սկսել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ ահաբեկիչների դիրքերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը