Արա Աբրահամյանի քաղաքական հայտը և «պատահական» մարդկանց արձագանքը
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին քսանօրյակում մեկ ասուլիս է տվել ու մեկ հարցազրույց։ Դրանից հետո «Գեբելսյան» քարոզչամեքենան ամեն օր անդրադառնում է նրան՝ բացասական շեշտադրումներով։
Դժվար չէ կռահել, թե ինչն է դարձել ոմանց անհանգստության պատճառը և հոգեխանգարմունքի աղբյուրը։ Չէ՞ որ ցանկացած ինքնուրույն մարդ, ով նաև հնարավորություններ, ռեսուրսներ, կապեր և կամք ունի, արդեն իսկ լուրջ վտանգ է ներկայացնում հայաստանյան իշխանությունների համար։ Առավել ևս՝ անհանգստության պատճառ է դառնում այն սուբյեկտը, ով թեկուզ տեսականորեն կարող է մրցակցային միջավայր ձևավորել։
Հարկ է նկատել, որ Արա Աբրահամյանի քաղաքական հայտն ահագին աշխատանքային «ֆրոնտ» է բացել շատերի համար։ Քարոզչամեքենան գիշեր ու ցերեկ աշխատում է նրա դեմ. պատվերի պակաս չկա։
Ուշագրավն այն է, որ դեռ երեկ Արան շատ դրական էր ներկայացվում նույն շրջանակների կողմից, իսկ ահա այսօր նա դարձել է վատը, քանզի հայտ է ուզում ներկայացնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար։
Թե ինչպիսին կլինի այդ հայտը, ժամանակը ցույց կտա, և դեռ վաղ է գնահատականներ հնչեցնելը, սակայն այս պահին արդեն կարող ենք ասել, որ իշխանություններն ու նրանց կցվածներն անհանգստացած են։ Այնքան են անհանգստացած, որ կորցրել են համարժեքությունը և ակամայից աշխատում են նրա օգտին։
Սրանք նստել մտածել են ու գտել, որ արժե գրել, թե Արա Աբրահամյանը պատահական մարդ է, ու ինչի հասել է՝ պատահաբար է հասել, քանզի հանդուգն է։ Իրենց կարճ խելքով «թույն» բան են գտել ու դրել շրջանառության մեջ։
Եթե դրանց տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ստացվում է, որ Արա Աբրահամյանը պատահաբար ու իր հանդգնությամբ է դարձել UNESCO–ի Բարի կամքի դեսպան:
Իսկ միգուցե պատահաբա՞ր է Արա Աբրահամյանը ստացել Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Արգենտինայի պետական բարձրագույն շքանշանները, «Սուրբ Կոնստանտին Մեծի» ասպետի կոչումը, «Անձնվեր զոհաբերությունների» համար «Ուղղափառ Ռուսաստան» հասարակական շարժման մեդալը, «Հարյուրամյակի բարեգործներ» հիմնադրամի «Բարեգործ» ոսկե շքանշանը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կողմից պարգևատրվել ֆրանսիայի «Պատվո լեգեոնի» շքանշանով:
Իսկ պատահականությո՞ւն է արդյոք 2012–ից ՌԴ նախագահին առընթեր Ազգամիջյան հարցերի խորհրդի անդամ դառնալը։
Հայտնի է նաև, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի հատուկ հանձնարարությամբ՝ ստեղծվել է Պետականազգայինքաղաքականությանտեղեկատվականաջակցմանհարցերովհանձնաժողով, որը գործելու է ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարցերի խորհրդին կից։ Այդ հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Հանձնաժողովի գործունեությունը նպաստելու է ազգամիջյան հարցերում պետական ազգային քաղաքականության իրացման արդյունավետության բարձրացմանը։ Թե ինչ է սա նշանակում, այլ խոսակցության թեմա է. միայն նկատենք, որ հայ համայնքի ղեկավարի այսպիսի դիրքի հասնելը լուրջ լոբբիստական հնարավորություններ է տալիս ՀՀ–ին, ինչը, սակայն, այստեղ չի հետաքրքրում, քանզի մեզանում միայն «քյաշ» փողի սիրահարներ են հայտնվել վերևում, ընդ որում՝ հանգամանքների բերումով ու շատ ծանր գնով, այլ ոչ թե ունեցած արժանիքներից ելնելով։
Ի դեպ, եթե Արա Աբրահամյանի գրանցած արդյունքները ոմանք համարում են պատահականություն և գտնում, որ նրա բախտը պարզապես բերել է, ապա ակամայից խոստովանում են, որ Արան «պատահականորեն» կարող է հաջողել նաև հայաստանյան քաղաքական դաշտում։
Վլադիմիր Իվանյան
Հ.Գ.։ Արա Աբրահամյանին հաջողվել էր Հասարակածային Գվինեայի գերությունից ազատել մեր հայրենակից 6 օդաչուներին, ովքեր մահապատժի էին դատապարտված: Սա էլ էր երևի պատահաբար ստացվել։
Արա Աբրահամյանի քաղաքական հայտը և «պատահական» մարդկանց արձագանքը
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին քսանօրյակում մեկ ասուլիս է տվել ու մեկ հարցազրույց։ Դրանից հետո «Գեբելսյան» քարոզչամեքենան ամեն օր անդրադառնում է նրան՝ բացասական շեշտադրումներով։
Դժվար չէ կռահել, թե ինչն է դարձել ոմանց անհանգստության պատճառը և հոգեխանգարմունքի աղբյուրը։ Չէ՞ որ ցանկացած ինքնուրույն մարդ, ով նաև հնարավորություններ, ռեսուրսներ, կապեր և կամք ունի, արդեն իսկ լուրջ վտանգ է ներկայացնում հայաստանյան իշխանությունների համար։ Առավել ևս՝ անհանգստության պատճառ է դառնում այն սուբյեկտը, ով թեկուզ տեսականորեն կարող է մրցակցային միջավայր ձևավորել։
Հարկ է նկատել, որ Արա Աբրահամյանի քաղաքական հայտն ահագին աշխատանքային «ֆրոնտ» է բացել շատերի համար։ Քարոզչամեքենան գիշեր ու ցերեկ աշխատում է նրա դեմ. պատվերի պակաս չկա։
Ուշագրավն այն է, որ դեռ երեկ Արան շատ դրական էր ներկայացվում նույն շրջանակների կողմից, իսկ ահա այսօր նա դարձել է վատը, քանզի հայտ է ուզում ներկայացնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար։
Թե ինչպիսին կլինի այդ հայտը, ժամանակը ցույց կտա, և դեռ վաղ է գնահատականներ հնչեցնելը, սակայն այս պահին արդեն կարող ենք ասել, որ իշխանություններն ու նրանց կցվածներն անհանգստացած են։ Այնքան են անհանգստացած, որ կորցրել են համարժեքությունը և ակամայից աշխատում են նրա օգտին։
Սրանք նստել մտածել են ու գտել, որ արժե գրել, թե Արա Աբրահամյանը պատահական մարդ է, ու ինչի հասել է՝ պատահաբար է հասել, քանզի հանդուգն է։ Իրենց կարճ խելքով «թույն» բան են գտել ու դրել շրջանառության մեջ։
Եթե դրանց տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ստացվում է, որ Արա Աբրահամյանը պատահաբար ու իր հանդգնությամբ է դարձել UNESCO–ի Բարի կամքի դեսպան:
Իսկ միգուցե պատահաբա՞ր է Արա Աբրահամյանը ստացել Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Արգենտինայի պետական բարձրագույն շքանշանները, «Սուրբ Կոնստանտին Մեծի» ասպետի կոչումը, «Անձնվեր զոհաբերությունների» համար «Ուղղափառ Ռուսաստան» հասարակական շարժման մեդալը, «Հարյուրամյակի բարեգործներ» հիմնադրամի «Բարեգործ» ոսկե շքանշանը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կողմից պարգևատրվել ֆրանսիայի «Պատվո լեգեոնի» շքանշանով:
Իսկ պատահականությո՞ւն է արդյոք 2012–ից ՌԴ նախագահին առընթեր Ազգամիջյան հարցերի խորհրդի անդամ դառնալը։
Հայտնի է նաև, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի հատուկ հանձնարարությամբ՝ ստեղծվել է Պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցման հարցերով հանձնաժողով, որը գործելու է ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարցերի խորհրդին կից։ Այդ հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Հանձնաժողովի գործունեությունը նպաստելու է ազգամիջյան հարցերում պետական ազգային քաղաքականության իրացման արդյունավետության բարձրացմանը։ Թե ինչ է սա նշանակում, այլ խոսակցության թեմա է. միայն նկատենք, որ հայ համայնքի ղեկավարի այսպիսի դիրքի հասնելը լուրջ լոբբիստական հնարավորություններ է տալիս ՀՀ–ին, ինչը, սակայն, այստեղ չի հետաքրքրում, քանզի մեզանում միայն «քյաշ» փողի սիրահարներ են հայտնվել վերևում, ընդ որում՝ հանգամանքների բերումով ու շատ ծանր գնով, այլ ոչ թե ունեցած արժանիքներից ելնելով։
Ի դեպ, եթե Արա Աբրահամյանի գրանցած արդյունքները ոմանք համարում են պատահականություն և գտնում, որ նրա բախտը պարզապես բերել է, ապա ակամայից խոստովանում են, որ Արան «պատահականորեն» կարող է հաջողել նաև հայաստանյան քաղաքական դաշտում։
Վլադիմիր Իվանյան
Հ.Գ.։ Արա Աբրահամյանին հաջողվել էր Հասարակածային Գվինեայի գերությունից ազատել մեր հայրենակից 6 օդաչուներին, ովքեր մահապատժի էին դատապարտված: Սա էլ էր երևի պատահաբար ստացվել։
Աբրահամյանի բախտը բերում է, էլի, հո զոռո՞վ չէ։