Լրահոս

30.09.2010 10:44


Արմեն Մարտիրոսյան. «ՕԵԿ–ի գործունեությունն ինձ համար անընդունելի է»

Արմեն Մարտիրոսյան. «ՕԵԿ–ի գործունեությունն ինձ համար անընդունելի է»

Վերջին շրջանում ՕԵԿ-ի մարզային այցելություններն աշխուժացել են, իսկ որոշակի Շիրակի մարզում տեղեկություն կա, թե բազմաթիվ մարդիկ  լքելով իրենց կուսակցությունները՝ անդամագրվում են ՕԵԿ-ին։ Մեկնաբանելով այս հանգամանքը՝ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, թե գումարելիների տեղափոխությունից  գումարը չի փոխվում։

-Իշխանական այս մի ռեսուրսային կենտրոնից եթե իշխանության մյուս ռեսուրսային կենտրոն են տեղափոխվում, կարծում եմ, դա որևէ ազդեցություն չունի,-ասել է նա և հավելել, որ ՕԵԿ գործունեությունն իր համար ընդունելի չէ։-Անընդունելի են քաղաքական նման վայրիվերումները, երբ Ազատության հրապարակում կեղծված ընտրությունների մասին ես խոսում, մինչ այդ խոսում ես սպանության փորձի մասին և հաջորդ պահին՝ մեկ օր, երկու օր հետո համաձայնագիր ես կնքում, կոալիցիա ես ստեղծում։

Նա նշել է, թե քաղաքական գործիչն այնուամենայնիվ որոշակի գաղափարական սկզբունքայնություն պետք է ունենա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը