Լրահոս

30.09.2010 12:30


Սերգո Երիցյանը՝ ԿԳ հիմնադիր նախարա՞ր

Սերգո Երիցյանը՝ ԿԳ հիմնադիր նախարա՞ր

Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբ հրավիրված Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը դրական է գնահատել Հայաստանում միջազգային այլընտրանքային ծրագրեր ունեցող դպրոցների բացումը, ինչպես նաև կարևոր է համարել եռաստիճան հանրակրթության՝ տարրական, միջին և ավագ դպրոցների ձևավորումը, որոնք պատասխանատվության բաժին կսահմանեն կրթական ամեն մի հաստատության համար։

 «7օր»-ի թղթակիցը հարց է հնչեցրել՝ կարելի՞ է ասել, որ ՀՀ ԿԳ ներկայիս նախարար Արմեն Աշոտյանն իրականացնում է Ս. Երիցյանի կարծիքով բոլոր այն դրական ծրագրերը, որոնք ինքն իր պաշտոնավարման տարիներին չի իրականացրել։

-Շատ հետաքրքրիր է, որ վերջին 10 տարում ոչ մի կրթության նախարար չի՛ եկել, չի՛ հայտարարել, որ իր նախորդի ծրագիրը չի շարունակում։ Կրթության բարեփոխումների ծրագրերը կան, եղել են և շարունակական են։ Եվ ես կարծում եմ՝ այդ թվում և՛պարոն Աշոտյանը, և՛ նաև նախորդները՝ պարոն Մկրտչյանը և Սեյրանյանը, շարունակել են այն ծրագրերը, որոնք նախկինում գոյություն են ունեցել։ Բնականաբար, յուրաքանչյուր ժամանակն իր թելադրանքն ունի։ Շարունակել են այն ռազմավարական ուղղությունները, որոնք գոյություն են ունեցել կրթության ասպարեզում։ Ուղղակի ինձ բաժին է ընկել մի ժամանակահատված՝ 2003-2006թթ., և մենք մինչև այդ ունեինք միայն «Կրթության մասին» մեկ օրենք, մնացած օրենսդրությունը, բացառությամբ «Հանրակրթության մասին»-ը, ծնունդ է առել այդ տարիներին, և կրթական ասպարեզում հիմնական ուղղությունների վերաբերյալ ՀՀ ռազմավարական ծրագրերն իրենց ծնունդն են առել այդ թվականներին։ Հետագայում նախարարները շարունակել են այդ ծրագիրն իրագործել,-պատասխանել է Ս. Երիցյանը։-Բարեբախտաբար, մեր բոլոր նախարարները շարունակում են այն նույն ծրագրերը, որոնք կան և գոյություն ունեն։ Ուրիշ բան է, որ կարող է մարտավարական որոշակի խնդիրներ լինել։ Դա էլ կախված է ֆինանսավորումից, տվյալ ժամանակաշրջանի առկա խնդիրներից։ Կարևորը ռազմավարությունն է։ Ռազմավարությունը պահպանված է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը