Տնտեսական

02.11.2015 11:58


2016թ. ՀՀ արտաքին պարտքը կհասնի 50 տոկոսի շեմին

2016թ. ՀՀ արտաքին պարտքը կհասնի 50 տոկոսի շեմին

ԱԺ–ում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը հայտնել է, որ 2016թ. ՀՀ արտաքին պարտքը կհասնի 50 տոկոսի շեմին:

–Պետական պարտքը 2015թ. սպասողական ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու է 48.3 տոկոս: 2016թ. նախգծով՝ կազմելու է 49.4 տոկոս։ Պետական պարտքը 2016թ. տարեվերջին կկազմի 5 մլրդ 565 մլն դոլար,-ասել է Սաֆարյանը:

Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ներդրումները կկազմեն 30.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ: Նպատակային օժանդակությունը դրամաշնորհային ծրագրերից կլինի 35.6 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից Եվրամիության աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 9.1 մլն ԱՄՆ դոլար, ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում` 8.0 մլն ԱՄՆ դոլար, ԳԴՀ զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 7.4 մլն ԱՄՆ դոլար, ՀԲ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 5.4 մլն ԱՄՆ դոլար, Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրի շրջանակներում` 2.6 մլն ԱՄՆ դոլար, Դանիայի թագավորության աջակցությամբ իրականացվող գյուղական կարողությունների ստեղծում դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` 1.9 մլն ԱՄՆ դոլար և 1.2 մլն ԱՄՆ դոլար`այլ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է ֆինանսավորել ներքին և արտաքին աղբյուրների զուտ մուտքերի հաշվին, համապատասխանաբար` 70.1 մլրդ դրամ և 120.6 մլրդ դրամ:

Սաֆարյանը նաև հավելել է, որ կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը