Լրահոս

30.09.2010 13:54


Ա. Մանուչարյան. «...ընդդիմության զուտ քաղաքական հատվածի որակները վստահություն չեն ստեղծում, որ դրական հեղափոխություն կբերեն»

Ա. Մանուչարյան. «...ընդդիմության զուտ քաղաքական հատվածի որակները վստահություն չեն ստեղծում, որ դրական հեղափոխություն կբերեն»

ՀՀ նախագահի անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայատարարել է, թե երկրում փոփոխությունների հասնելու երկու ճանապարհ կա՝ կա՛մ հեղափոխություն, կա՛մ «հեղափոխական տրանսֆորմացիա»։ Ըստ նրա, սակայն, Հայաստանում մարդիկ հաճախ հեղափոխությունը շփոթում են իշխանափոխության հետ։

-Իշխանափոխությունը կարող է չբերել հեղափոխության, և ընդհակառակը, հնարավոր է՝ առանց իշխանափոխության երկրի ղեկավարությունը գնա այնպիսի կտրուկ փոփոխությունների, որ դա հեղափոխական լինի,-նշել է նա։

Պատասխանելով «7օր»-ի հրացին, թե այսօրվա ընդդիմությունը խոսում է ոչ թե հեղափոխության, այլ իշխանափոխության անհրաժեշտության մասին, ինքն արդյոք կարծո՞ւմ է, թե իշխանափոխությունը կբերի նոր որակների հաստատման՝ Աշոտ Մանուչարյանն ասել է, թե այսօրվա ընդդիմության որակը որոշվելու է նրանում ընդգրկված խմբերի գործունեությամբ։

-Մեծ խումբ երիտասարդություն ունեն  իրենց մեջ, մտավորականներ, որ համակրում են։ Եթե այս խմբերը իրեն մեջ որակ կազմեն, ապա, իրոք, հնարավորություն կունենան այդ հեղափոխությունն իրականցնելու, իսկ եթե որակ չկազմեցին, զուտ քաղաքական հատվածի որակները  վստահություն չեն ստեղծում, որ դրական հեղափոխություն կբերեն,-նշել  է նա։

Իսկ թե կա՞ արդյոք տարբերություն այսօրվա տիտղոսակիր ընդդիմության և իշխանությունների գաղափարների միջև, թե՞ ոչ, Աշոտ Մանուչարյանը պատասխանել է.

-Տարբերություններ կան հայտարարված դիրքորոշումների մեջ, բայց, հասկանում եք, կարևորը այն չէ, թե դու ինչ ես ասում, այլ կարևոր է, թե դու ինչ ես։ Ա՛յ, այս տեսակետից մենք դեռ շատ կարևոր խնդիր ունենք՝ պարզել, թե ով ինչ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը