Ինչքան է «նստում» այս իշխանությունը ՀՀ քաղաքացիների վրա
Բյուջետային քննարկումներն արդեն մեկնարկել են։
–Պետական պարտքը 2015թ. սպասողական ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու է 48.3 տոկոս: 2016թ. նախագծով՝ կազմելու է 49.4 տոկոս։ Պետականպարտքը 2016թ. տարեվերջինկկազմի 5 մլրդ 565 մլնդոլար,- հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Փաստորեն, 2008–ից հետո 8 տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքը (կամ ինչպես հիմա է «մոդայիկ» դարձել ասելը՝ պետական պարտքը) աճելու է մոտ 4 միլիարդ դոլարով։ Այսինքն՝ այս իշխանությունները միջինը տարեկան կես միլիարդ դոլարով ավելացրել են Հայաստանի պարտքային բեռը՝ միաժամանակ հաջողացնելով մեր տնտեսությունը հետ գցել։
Դատելով թվերից՝ Հայաստանը փողի պակաս չի ունեցել, բայց դոլարային հաշվարկով՝ մեր ՀՆԱ–ն հիմա ավելի քիչ է, քան 2008–ին ունեինք։ Իսկ դա նշանակում է, որ անարդյունավետ կառավարում է իրականացվել (մեղմ ասած)։
Արտաքին պարտքի աճին զուգահեռ՝ աճել է աղքատությունը, կրճատվել են ներդրումները, կապիտալի արտահոսքը հասել է վտանգավոր չափերի, փակվել են հազարավոր բիզնեսներ։ Եվ այս ամենը՝ պատերազմական վիճակում գտնվելու պայմաններում։
Բոլոր այն խոսակցությունները, թե տնտեսության վրա բացասական ազդեցություն են ունեցել արտաքին գործոնները, մասնավորապես՝ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը, չեն դիմանում ոչ մի քննադատության։
Ճիշտ է, միջազգային ճգնաժամն ազդել է դրսից ուղարկվող տրանսֆերտների ծավալի կրճատման վրա (պատճառը նավթի միջազգային գների անկումն է, որն անուղղակիորեն բերեց ՌԴ–ից մեր հայրենակիցների ուղարկած գումարների պակասեցման)։ Սակայն այդ ընթացքում Հայաստանը հսկայական միջոցներ է ներգրավել դրսից, միջոցներ, որոնք ավելի շատ են, քան մասնավոր տրանսֆերտների կրճատման չափը։
Տարադրամային մուտքերը պակասել են նաև պղնձի և մոլիբդենի միջազգային գների անկման հետևանքով, բայց կրկին պետք է նշել, որ մեր երկիր այլ ճանապարհով գումար մուտք է գործել, այնպես որ, գումարային առումով որևէ խնդիր չի եղել։ Խնդիրներն առաջացել են գումարների տնօրինման առումով։ Ահա այստեղ է, որ պետք է հռետորական հարց բարձրացնել՝ ի՞նչ եղան միլիարդավոր գումարները։
Պատասխանը բոլորն էլ գիտեն։ Գիտեն նաև, թե ինչ պետք է անել այս վիճակը փոխելու համար. ամեն ինչ քաղաքական հարթության մեջ է։
Այս իշխանությունները շատ թանկ են «նստում» մեզ վրա բառիս բուն և փոխաբերական իմաստով։
«Ինձանից հետո թեկուզ հսկայական պարտքեր» կարգախոսի կյանքի կոչումը կարող է կործանարար հետևանքների բերել, եթե սրա դեմը չառնենք։
Ինչքան է «նստում» այս իշխանությունը ՀՀ քաղաքացիների վրա
Բյուջետային քննարկումներն արդեն մեկնարկել են։
–Պետական պարտքը 2015թ. սպասողական ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու է 48.3 տոկոս: 2016թ. նախագծով՝ կազմելու է 49.4 տոկոս։ Պետական պարտքը 2016թ. տարեվերջին կկազմի 5 մլրդ 565 մլն դոլար,- հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Փաստորեն, 2008–ից հետո 8 տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքը (կամ ինչպես հիմա է «մոդայիկ» դարձել ասելը՝ պետական պարտքը) աճելու է մոտ 4 միլիարդ դոլարով։ Այսինքն՝ այս իշխանությունները միջինը տարեկան կես միլիարդ դոլարով ավելացրել են Հայաստանի պարտքային բեռը՝ միաժամանակ հաջողացնելով մեր տնտեսությունը հետ գցել։
Դատելով թվերից՝ Հայաստանը փողի պակաս չի ունեցել, բայց դոլարային հաշվարկով՝ մեր ՀՆԱ–ն հիմա ավելի քիչ է, քան 2008–ին ունեինք։ Իսկ դա նշանակում է, որ անարդյունավետ կառավարում է իրականացվել (մեղմ ասած)։
Արտաքին պարտքի աճին զուգահեռ՝ աճել է աղքատությունը, կրճատվել են ներդրումները, կապիտալի արտահոսքը հասել է վտանգավոր չափերի, փակվել են հազարավոր բիզնեսներ։ Եվ այս ամենը՝ պատերազմական վիճակում գտնվելու պայմաններում։
Բոլոր այն խոսակցությունները, թե տնտեսության վրա բացասական ազդեցություն են ունեցել արտաքին գործոնները, մասնավորապես՝ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը, չեն դիմանում ոչ մի քննադատության։
Ճիշտ է, միջազգային ճգնաժամն ազդել է դրսից ուղարկվող տրանսֆերտների ծավալի կրճատման վրա (պատճառը նավթի միջազգային գների անկումն է, որն անուղղակիորեն բերեց ՌԴ–ից մեր հայրենակիցների ուղարկած գումարների պակասեցման)։ Սակայն այդ ընթացքում Հայաստանը հսկայական միջոցներ է ներգրավել դրսից, միջոցներ, որոնք ավելի շատ են, քան մասնավոր տրանսֆերտների կրճատման չափը։
Տարադրամային մուտքերը պակասել են նաև պղնձի և մոլիբդենի միջազգային գների անկման հետևանքով, բայց կրկին պետք է նշել, որ մեր երկիր այլ ճանապարհով գումար մուտք է գործել, այնպես որ, գումարային առումով որևէ խնդիր չի եղել։ Խնդիրներն առաջացել են գումարների տնօրինման առումով։ Ահա այստեղ է, որ պետք է հռետորական հարց բարձրացնել՝ ի՞նչ եղան միլիարդավոր գումարները։
Պատասխանը բոլորն էլ գիտեն։ Գիտեն նաև, թե ինչ պետք է անել այս վիճակը փոխելու համար. ամեն ինչ քաղաքական հարթության մեջ է։
Այս իշխանությունները շատ թանկ են «նստում» մեզ վրա բառիս բուն և փոխաբերական իմաստով։
«Ինձանից հետո թեկուզ հսկայական պարտքեր» կարգախոսի կյանքի կոչումը կարող է կործանարար հետևանքների բերել, եթե սրա դեմը չառնենք։
Կորյուն Մանուկյան